2015-03-18
Մի քանի ամիս առաջ 16-ամյա Աբել Ղազինյանը և Վահե Մուրադյանը դարձան Թումոյի առաջին խաղերի մրցույթի հաղթողները: Նրանց ստեղծած «Տիեզերք» արկածային խաղը տպավորեց ժյուրիին իր իրականին մոտ շարժումով, մաքուր գրաֆիկայով և հետաքրքիր սցենարով: Նրանք ձևավորել և ծրագրավորել էին խաղը սկզբից մինչև վերջ՝ օգտագործելով Java ծրագրավորման լեզուն:
Ոգևորված իրենց մրցանակով՝ Աբելը և Վահեն սկսեցին աշխատել նոր խաղի վրա: «Պոլիգոնը» գույների համընկնման խաղ է Android կրիչների համար, որը այժմ հասանելի է Google Play-ում: Ի տարբերություն Android խաղերի մեծամասնությանը այս խաղը միաժամանակ կարող է խաղալ մինչև չորս խաղացող: Այն նաև ներառում է կրակող և ժամանակային սահմանափակմամբ ռեժիմներ՝ դասական և arcade ֆորմատներում:
Աբելը և Վահեն արդեն երկու տարի է, ինչ Թումոյի ուսանողներ են: Մինչև Թումոյին միանալը նրանք չեն ունեցել գիտելիքներ խաղերի ստեղծման ոլորտում: Անցյալ տարի նրանք մասնակցել են ծրագրավորման և խաղերի ստեղծման տարատեսակ դասընթացների: Նրանք հույս ունեն ներխուժել խաղերի արդյունաբերություն և ստեղծել համաշխարհային ճանաչում ունեցող խաղեր իրենց նոր անվան տակ, որն է «Marimba Games»: «Կարծում եմ՝ մենք կարող ենք հաջողել խաղերի ստեղծման ոլորտում» ասում է Աբելը: «Մենք երկուսս էլ պատրաստվում ենք ծրագրային ապահովման ճարտարագիտություն սովորել և զարգացնել մեր կարողությունները՝ լավագույն խաղերի ընկերություններում աշխատելու համար: Դա անհնար չէ, ուղղակի պետք է շատ աշխատել»: Վահեն համաձայնվում է՝ ավելացնելով՝ «Մենք պատրաստվում ենք տարածել խաղը և մեր նախաձեռնությունը: Մեր թիմի անվանումը՝ «Marimba»-ն օնլայն երաժտական հավելվածից է, որը մենք ստեղծել էինք Թումոյում Հարվարդի տղաների Երաժշտության ծրագրավորման դասընթացի ժամանակ»:
Աբելը և Վահեն ներկայումս կենտրոնացած են ավագ դպրոցը ավարելու վրա, թեև նրանց երազանքն է խաղերի ստեղծման ոլորտում մեծ հաջողությունների հասնելը: