Թումոյի դասընթացավարը Ինստագրամում խորհրդանշում է աշխարհը 2014-ին

2014-12-18

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայտնի ամերիկահայ լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը, ով Թումոյում անցկացրել է դասընթաց և ցուցահանդես հայտնվել է Ինստագրամի լավագույն 29 լուսանկարիչների ցանկում, ովքեր արտացոլում են աշխարհը 2014թ:

 

Թուֆանկջյանի լուսանկարը, որը արվել է Նորուզի տոնախմբության ժամանակ Դիարբեքիրում, ընտրվել է որպես 2014-ին կատարված կարևորագույն իրադարձություններից մեկը լուսաբանող լուսանկար Time առցանց ամսագրի կողմից: Լուսանկարը տեղ է գտել այնպիսի լուսանկարների կողքին, որոնք պատկերում են 2014-ի կարևորագույն իրադարձությունները ինչպես նաև առօրյա կյանքը:

 

taki full article 18 12 2014

 

Թուֆանկջյանը հայտնի է Օբամայի քարոզարշավի ընթացքում կատարած լուսանկարների համար: Օբամայի և իր կնոջ գրկախառնված լուսանկարը պատմության մեջ ամենատարավծված թվիթերյան նկարն էր: Անցյալ տարի Թուֆանկջյանը կիսվեց իր գիտելիքներով և փորձով Թումո պատանիների հետ սովորեցնելով տեսնել և լուսանկարել անսպասելի պահերը, ինչպես նաև մշակել լուսանկարները Adobe Photoshop ծրագրով և ստեղծել ֆոտոպատմություն:

 

Սկաուտ Թուֆանկջյանն անցկացրել է իր կարիերայի մեծ մասը Մերձավոր Արևելքում: Նրա գիրքը՝ «Այո մենք կարող ենք» New York Times-ի և LA Times-ի ամենավաճառվող գրքերից է: