Երկու նոր անիմացիա Թումոյի շրջանավարտներից

2015-04-22

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոյի սենյակներից մեկը պատված է հայտնի անիմացիաների և խաղերի կերպարների նկարներով, իսկ համակարգիչների էկրաններին մշտապես բաց է Flash ծրագիրը: Արդեն մեկ տարի է, ինչ այստեղ գործում է Yelling անիմացիոն ստուդիան:

 

Ստուդիայի բացումից ի վեր Թումոյի նախկին ուսանողներ և ստուդիայի չորս հիմնադիրներ Գրիշա Գրիգորյանը, Արևիկ Արոյանը, Զառա Բարսեղյանը և Լևոն Բաղդասարյանը աշխատում են Հայոց Ցեղասպանությանը նվիրված երկու անիմացիոն ֆիլմերի ստեղծման վրա: «Մուսա լեռ» անիմացիայով Yelling-ի անդամները ուզում են շնորհակալություն հայտնել Ֆրանսիային, որի շնորհիվ 1915-ին փրկվեցին Մուսա լեռան վրա շրջափակման մեջ գտնվող շուրջ 4000 հայ: Իսկ մյուս ֆիլմը ներկայացնում է թուրքերի կողմից տարհանվող բազմաթիվ հայերի փրկող միսիոներների հավաքական կերպարը:

 

Երիտասարդները միասին են կատարել ամբողջ աշխատանքը՝ բոլորով են ընտրել են անիմացիաների պատմությունները, միասին աշխատել են անիմացիայի կերպարների, հետնաշերտերի և շարժման վրա: Քանի որ ֆիլմերի թեմաները համահունչ են, անիմատորները գործածել են իրար հակասող ոճեր. «Մուսա լեռ»-ը ունի տաք գույներ, ցույց է տալիս լեռան և ծովի գեղեցիկ բնապատկերներ, իսկ մյուս անիմացիան պատմական վավերագրական ֆիլմերի պես սև ու սպիտակ է, շեշտված են կերպարների դեմքերը և էմոցիաները:

 

Դիտե՛ք անիմացիան հոլովակները՝ «Օտարների Բարությունը՝ Մուսալեռ»  և «Օտարների Բարությունը՝ Միսիոներներ» ներքևում: