Երգի վարպետության դաս Թումո Թմբա-թա խմբի հետ

2015-01-22

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայ աշխարհահռչակ ժողովրդական երգչուհի Հասմիկ Հարությունյանն այսօր այցելեց Թումո և վարպետության դաս վարեց Թումոյի Թմբա-թա նվագախմբի պատանիների հետ:

 

Կիսվելով իր փորձով երգի ասպարեզում, որով սկսեց զբաղվել Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո՝ Հասմիկը խոսեց հայկական ժողովրդական երաժտության մեթոդոլոգիայից և ցուցադրեց, թե ինչպես երգելու ընթացքում ավելի ճիշտ տիրապետել ձայնը: Հասմիկը խնդրեց պատանիներին երգել առանձին-առանձին և հայտնեց իր կարծիքն ուժեղ և թույլ կողմերի մասին: Այնուհետև, երգեց նրանց հետ միասին՝ ցուցադրելով շունչի և ձայնի տիրապետումը:

 

Հասմիկ Հարությունյանը ղեկավարում է Շողակն ժողովրդական անսամբլը: Նա ավարտել է Առնո Բաբաջանյանի երաժշտության դպրոցի վոկալ բաժինը: 2004-ին Հասմիկ Հարությունյանի հայկական օրորոցայինը ճանաչվել է Նյու Յորք Թայմզի կողմից՝ որպես ց համաշխարհային երաժշտության նշանակալի սկավառակ: