«Ճամփորդագրության» դասընթաց Yahoo travel-ի ոճով

2015-04-03

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Բոլոր այն Թումո պատանիներն, ովքեր հետաքրքրված են հոլովակների արտադրությամբ, ստեղծագրությամբ, լուսանկարչությամբ և սոցիալական ցանցերով, ապրիլի 27-ից յուրօրինակ դասընթաց անցնելու հնարավորություն կստանան: Երեք շաբաթ տևողությամբ դասընթացը կվարի ամբողջ աշխարհը ճանապարհորդած՝ Yahoo Travel-ի գրող Գրեգ Կիրակոսյանը: Կիրակոսյանը կաշխատի բոլոր այն պատանիների հետ, ում գրավում է ճանապարհորդելը և դրա լուսաբանումը:

 

Այս գործնական դասընթացը պատանիներին հնարավորություն կընձեռի համատեղելու ժամանակակից տեխնոլոգիաները հարցազրույցների և նորությունների հավաքագրման հետ և արդյունքում ստեղծելու Հայաստանի մասին պատմող բլոգ: Յուրաքանչյուր մասնակից կհամալրի բլոգը՝ ավելացնելով իրեն հետաքրքրող թեմայի շուրջ նյութեր Հայաստանի մասին, լինի դա տեսարժան վայր, սիրելի ուտեստ թե ոգեշնչող մարդ:

 

Բլոգը պարբերաբար կթարմեցվի Թումո պատանիների կողմից, ներկայացնելով Հայաստանի ամբողջական պատկերը և այն ամենը, ինչը կարող է գրավել հետաքրքրասեր զբոսաշրջիկներին: