Խորհրդային ժամանակակից ցուցահանդես և քննարկում

2014-12-11

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Շաթաթ օրը՝ դեկտեմբերի 13-ին ժամը 17:00-ին Թումոյում կմեկնարկի Այլ հասարակության հետքերով մեկ շաբաթ տևողությամբ լուսանկարչության ցուցահանդեսը, որին կհաջորդի հանդիպում քննարկումը:

 

Ցուցահանդեսը կընդգրկի վիզուալ արվեստագետ Կատարինա Ռոտերսի վեց շաբաթ տևողությամբ ճարտարապետական լուսանկարչության դասընթացի արդյունքները: Մասնակիցները կենտրոնացել են ներկայացնելու, թե ինչպես է քաղաքային ճարտարապետությունը արտացոլում մարդկանց կյանքը: Նրանք ուսումնասիրել են ճարտարապետական լուսանկարչության մեթոդները, լուսանկարելով Խորհրդային ժամանակակից ճարտարապետական կառույցները Երևանում:

 

Քննարկման կմասնակցեն արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը, վավերագրական լուսանկարիչ Հայկ Բիանջյանը և Կատարինա Ռոտերսը: Քննարկումը կվարի ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:

 

Ցուցահանդեսը և քննարկումը բաց են հանրության համար: