Իմ երևակայության Հնդկաստանը. մաս 2-րդ

2014-12-10

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Իմ երևակայության Հնդկաստանը» նկարչության և էսսեի մրցույթը, որը կազմակերպվում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Թումոյի կողմից, թևակոխում է երկրորդ փուլ: Ավելի քան 500 նկար և 500 շարադրություն Հայաստանի տարբեր շրջաններից ստացվել են հայտարարված մրցույթի արդյունքում :

 

Ժյուրիի կողմից ընտրված աշխատանքները կմասնակցեն երկրորդ փուլին, որը կանցկացվի Թումոյում դեկտեմբերի 28-ին: Մասնակիցները կբաժանվեն 2 խմբի՝ 6-8-րդ և 9-12-րդ դասարաններ: Պատանիներին կտրամադրվեն համապատասխան պարագաներ, 4 և 2 ժամ համապատասխանաբար նկարներն ու էսսեները ավարտելու համար:

 

Կլինեն հաղթողներ առաջին, երկրորդ և երրորդ տեղում՝ յուրաքանչյուր խմբում և կատեգորիայում: Առաջին տեղը գրաված մասնակիցները կմեկնեն 7-օրյա ուղևորության դեպի Դելի-Ագրա-Ջայպուր:

 

Մրցույթը կազմակերպվում է Հնդկաստանի հանրապետության օրվան ընդառաջ, որը կնշվի 2015 թ. հունվարի 26-ին: Նպատակն է տարածել Հնդկաստանի վերաբերյալ տեղեկատվություն հայ պատանիների շրջանում: