Արվեստի և տեխնոլոգիաների հանդիպումը Հարյուրամյակին հաջորդող օրը

2015-04-27

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ցեղասպանության տարելիցի հաջորդ օրը ավելի քան 600 հյուր այցելեց Թումո ներկա լինելու երկու խոշորագույն միջոցառումների, որոնց մասնակցում էին տեխնոլոգիաների աշխարհի մի շարք առաջնորդներ և հանրաճանաչ հայ երաժիշտներ: Նրանք Թումոյում անցկացրեցին տեխնոլոգիական և երաժշտական զուգահեռ միջոցառումները:

 

Երաժշտական հանդիպմանը, որի խոսնակներն էին Տիգրան Մանսուրյանը, Սերժ Թանգյանը, Տիգրան Համասյանն ու Լիլիթ Պապոյանը, ներկա գտնվեցին 400-ից ավել հյուրեր, այդ թվում 100-ից ավել Թումոյի ուսանողներ, ովքեր հետաքրքրված էին լսելու Ցեղասպանությունից հետո հայկական երաժշտության զարգացման փուլերի մասին: Չորս խոսնակները քննարկեցին հայկական երաժշտությունը, դրա ինքնության բաղադրիչները, ինչպես նաև երաժշտության վրա ազդեցությունների այլևայլությունը՝ սկսած Կոմիտասից մինչև հայկական խոհանոցը: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց հայկական երաժշտության իր ընկալումը՝ Թանգյանը հնչեցրեց «Տեր Ողորմյա»-ի իր կատարման ձայնագրությունը, Մանսուրյանը՝ «Կտակ» ստեղծագործությունը, իսկ Լիլիթ Պիպոյանը կատարեց Կիմոտասի «Ես սարէն կու գայի» երգը Համասյանի նվագակցությամբ:

 

Քննարկմանը հաջորդեց երաժշտական ճաշակների թեմայով հարց ու պատասխանը հանդիսատեսի հետ: Դրա ավարտին Տիգրան Մանսուրյանը եզրափակեց զրույցն. երաժշտական ճաշակը պետք է զարգացնել ոչ թե սահմանափակումների միջոցով, այլ կյանքը բարելավելով, քանի որ երաժշտությունը մեր առօրյա կյանքի արտացոլումն է, ասաց նա:

 

secooond

 

Զուգահեռ ընթացող՝ Հովնանյան հիմնադրամի HIVE ճարտարագիտության առաջնորդների համաժողովը մեկ հարթակում հավաքեց տեխնոլոգիական աշխարհի առաջադեմ վեց մասնագետների՝ Դեյվիդ Սինգլթոնին, ով Google-ի Android համակարգի ղեկավարն է, Դեյլ Հարիսոնին՝ Facebook-ից, Twitter-ից Դեյվիդ Լոֆտեսնեսին և Issuu փոխնախագահ Ալեքսանդր Գրոսին: Նրանց միացան նաև Uber-ի ինժեներական բաժնի ղեկավար և Twitter-ի նախկին փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը և Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: Համաժողովին տարբեր թեմաներով զրույցներ հնչեցին՝ սկսված առանձնացված թիմերի ղեկավարումից մինչև Google-ի Android համակարգի մշակումը: Լսարանը կազմում էին ոլորտի 200-ից ավելի ներկայացուցիչներ, ներառյալ մի խումբ Թումոյի երիտասրդների:

 

2nd full article 27 04 2015

 

Առաջնորդների ելույթներին հաջորդեց Թումոյի անդամներ և Marimba Games-ի հիմնադիրներ 16-ամյա Աբել Ղազինյանի և Վահե Մուրադյանի ելույթը, ովքեր խոսեցին Google Play-ում ներկայացված իրենց առաջին խաղի և կոդավորում սովորելու մասին: Համաժողովի ավարտին մասնակիցներն ու հյուրերը շրջեցին Թումոյում, ծանոթանալով միջավայրին և շփվելով կենտրոնի ուս'անողների հետ:

 

Կարող եք դիտել Երաժշտական հանդիպումը և HIVE ճարտարագիտության առաջնորդների համաժողովն ամբողջությամբ այստեղ՝  www.tumo.org/april25.