Առցանց գրագիտություն դասընթացը շարունակվում է Թումոյում

2015-01-20

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

25-ից ավելի Թումո պատանի այժմ մասնակցում է Առցանց գրագիտություն դասընթացի երկրորդ մակարդակին, որը անցկացնում է դասընթացավար Անահիտ Գալստյանը:

 

Պատանիները սովորում են որոնման համակարգերի օգնությամբ ֆիլտրել անհրաժեշտ տեղեկությունը, ինչպես նաև սոցիալական կայքերի միջոցով ստեղծել և տարածել տեղեկատվությունը:

 

Այս փուլից հետո, նրանք կուսումնասիրեն բլոգի ստեղծման և կառավարման գործընթացը: Այն մասնակիցներն, ովքեր ունեն նաև ծրագրավորման փորձ, ունեն հնարավորություն իրենց հմտություններն օգտագործել կատարելագործելու իրենց կայքերը: Որպես դասընթացի վերջնական արդյունք՝ պատանիները կտիրապետեն որոնման, բովանդակություն ստեղծման հմտություններին ցանկացած թեմայի վերաբերյալ, որը նրանց հետագայում կօգնի թե՛ ակադեմիական և թե՛ աշխատանքային ասպարեզներում:

 

Անահիտ Գալստյանը ուսանել է Քենթի համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժնում: Նա ունի մարդու իրավունքների ոլորտում մագիստրոսի կոչում Լոնդոնի համալսարանից: Նա ունի նաև երիտասարդների հետ աշխատանքի, բովանադակության ստեղծման և սոցիալական մեդիայի ոլորտում թե՛ ուսումնական, թե՛ աշխատանքային փորձ: