Կայքերի ստեղծման դասընթաց Թումո Դիլիջանում

2015-02-12

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումո Դիլիջանում տասնյոթ ուսանողներ մոտենում են կայքերի ստեղծման դասընթացի առաջին մակարդակի ավարտին:

 

Երկու շաբաթում ուսանողները ծանոթացան HTML և CSS ծրագրավորման լեզուներին և բացահայտեցին կայքերի ստեղծման հիմունքները՝ Թումոյի դասընթացավար Անահիտ Արշակյանի հետ միասին: Ուսանողները, ովքեր չունեին որևէ գիտելիքներ և փորձ կայքերի ստեղծման ոլորտում, այժմ արդեն տիրապետում են CSS-ի միջոցով HTML կայքեր ստեղծելու հմտություններին: Մասնակիցները նաև ծանոթացան դիզայնի հիմունքներին՝ հետաքրքիր տեսքով և կիրառելիությամբ կայքեր ստեղծելու համար:

 

taki full article 12 02 2015

 

Կայքերի ստեղծման միջին մակարդակի դասընթացին ուսանողները կսովորեն աշխատել բովանդակության կառավարման համակարգերով և կոդավորել PHP լեզվով՝ ավելի բարդ կայքեր ստեղծելու համար: