Թումոյի դասընթացի հաղթողները ֆիլմի փառատոնին

2015-03-20

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Hot Docs-ը, աշխարհի առաջատար վավերագրական ֆիլմերի փառատոնը, ընդգրկել է Թումոյում անցկացված դասընթացի մասնակիցների ֆիլմը 2015թ ֆիլմերի ցանկում: Սոնա և Մարինե Քոչարյանների «Ջիլիզից Ջիլիզ» ֆիլմը արտադրվել է Թումոյի կողմից կազմակերպված երիտասարդ վավերագիրների դասընթաց-մրցույթի շրջանակներում, որն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: «Ջիլիզից Ջիլիզ» ֆիլմը հաղթեց լավագույն ֆիլմ անվանակարգում: Թումոյի և ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ երիտասարդ ֆիլմաստեղծները ներկա գտնվեցին Նյու Յորքի ֆիլմի փառատոնին և ներկայացրեցին իրենց ֆիլմը մի շարք միջազգային ֆիլմերի փառատոնների:

 

2nd full article 20 03 2015Սոնա և Մարինե Քոչարյանները Նյու Յորքի ֆիլմի փառատոնին

 

Կարճ վավերագրական ֆիլմը պատմում է լուրջ խնդրի մասին՝ հումորային մոտեցմամբ: Այն մի գյուղի մասին է, որը բաժանված է երկու մասերի Հայաստանի և Վրաստանի միջև: Սոնա և Մարինե Քոչարյանների ֆիլմը երիտասարդ Լուսինեի մասին է, ով ապրում է Ջիլիզում: Կամայական պատնեշի պատճառով նա սահմանի այն կողմում ապրող իր բարեկամներին չէր տեսել շուրջ 6 տարի: Սոնան և Մարինեն նկարահանել էին Լուսինեի ճամփորդությունը Հայաստանի Ջիլիզից դեպի Վրաստանի Ջիլիզ:

​​

«Ջիլիզից Ջիլիզ» ֆիլմի պրեմիերան Hot Docs-ում կկայանա ապրիլի 24-ին մի շարք այլ աչքի ընկնող վավերագրական ֆիլմերի հետ միասին: