2015-03-19
Թումոյի հետ համագործակցությամբ և առաջին HIVE Summit ճարտարագիտության առաջնորդների համաժողովը Հայաստանում կմիավորի աշխարհի լավագույն ճարտարագիտական տեխնոլոգիաների առաջնորդներին ապրիլի 25-ին՝ Երևանի ծաղկող սթարթափ ոլորտի հետ իրենց փորձառությամբ կիսվելու համար:
Համաժողովը ծրագրավորողներին և ճարտարագետներին հնարավորություն կընձեռի հանդիպել աշխարհի առաջատար գործիչներին և սովորել իրենցից: Խոսնակների շարքում են Google, Facebook, Twitter, Prezi և Issuu ընկերությունների ավագ ճարտարագետները, ինչպես նաև Թումոյի խորհրդի անդամ Րաֆֆի Գրիգորյանը և Reddit ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը: Համաժողովին հաջորդող օրը բոլոր խոսնակները կանցկացնեն անհատական մենթորության ժամեր տեղացի գործիչների հետ:
Այցելե՛ք hivesummit.strikingly.com կայքը համաժողովի մասին ավելին իմանալու և մասնակցության հրավերի հարցում ուղարկելու համար:
Ալեքսիս Օհանյան
Գործադիր տնօրեն
Րաֆֆի Գրիգորյան
Նախկին փոխնախագահ
Ալեքսանդր Գրոս
Փոխնախագահ
Դեվիդ Լոֆցնես
Նախկին ճարտ. տնօրեն
Էրոն Սոգոր
Ճարտ. բաժնի ղեկավար
Լենոն Դեյ-Ռեյնոլդս
Ավագ խորհրդատու
Դեյլ Հարիսոն
Ճարտարագետ
Դեվիդ Սինգլթոն
Ճարտ. բաժնի ղեկավար
Դմիտրի Լիդեր
Տեխնիկական տնօրեն