Ինստալյացիաների առաջարկների ընդունում Թումոյում

2015-01-16

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոն մեկնարկում է իր առաջին ինստալյացիաների առաջարկների ընդունումը, որը բաց է բոլոր տեղացի և միջազգային մտածողների և նորարարների համար՝ ներառյալ մեդիայի մասնագետներ, արվեստագետներ, համադրողներ, ճարտարապետներ և քաղաքային նախագծողներ:

 

Ինստալյացիայի նպատակն է աջակցել տեխնոլոգիաների և արվեստի խաչմերուկում ստեղծագործելու Թումոյի նախաձեռնությանը, ոգեշնչել ուսանողներին և աշխատակազմին և մասնակիցներին սովորեցնել ինստալյացիայի ստեղծման ընթացքին: Արվեստագետները հրավիրված են առաջարկել գաղափարներ ինստալյացիայի համար, որը պիտի տեղադրվի կենտրոնի ինստալյացիոն հատվածում: Առաջարկները կգնահատվեն ըստ դրանց իրագործելիության, արվեստային վարպետության, տեխնոլոգիաների ներառվածության, գնային մրցունակության և նրա, թե ինչքանով է հնարավոր ներառել Թումոյի ուսանողներին ինստալյացիայի ստեղծման գործում՝ զուգահեռ դասընթացի շրջանակներում:

 

Վերջնական առաջարկները պիտի ուղարկվեն This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեին մինչև 2015-ի մարտի 1-ը:

 

Ավելի մանրամաս ինֆորմացիա կարող եք ստանալ այստեղ: