Իմ երևակայության Հնդկաստանը մրցույթի հաղթողները հայտարարված են

2015-01-27

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երեկ Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Հնդկաստանի դեսպանատան, ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ուժերով կազմակերպված նկարչության և էսսեի մրցույթի մրցանակների հանձնման արարողությունը:

 

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուի ողջույնի խոսքով, որի ընթացքում նա շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին ներկա գտնվելու համար և շեշտեց մրցույթի կազմակերպման կարևորությունը Հայաստանի և Հնդկաստանի մշակույթների տարածման գործում: ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ևս փաստեց մրցույթի կարևորությունը և հույս հայտնեց, որ մոտ ապագայում նմանատիպ միջոցառում տեղի կունենա Հնդկաստանում, տալով հնարավորություն հնդիկ պատանիներին ծանոթանալու հայկական մշակույթին:

 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը հայտարարեց հաղթող աշակերտների անունները:

 

Մրցանակային առաջին տեղեր գրաված 4 դպրոցականները՝ Նանե Պետրոսյանը, Վիկտորյա Թորոսյանը (էսսե), Սիրանուշ Մխիթարյանը և Ալվարդ Բաղդասարյանը (նկարչություն), ստացան 7-օրյա ուղևորության դեպի Դելի-Ագրա-Ջայպուր: Երկրորդ մրցանակային տեղերը գրաված դպրոցականները՝ Ալբերտ Ավետիսյանը, Մանե Թումանյանը (էսսե) և Մելքոնյան Լիլիթն ու Մինասյան Նանեն (նկարչություն), ստացան մրցանակ պլանշետի տեսքով: Իսկ երրորդ մրցանակակիրներ Գոռ Աթոյանն, Արմինե Սարգսյանը (էսսե) և Ալվարդ Խիմոյանն ու Դավիթ Սահակյանը (նկարչություն), ստացան որպես մրցանակ հեռախոսներ: Տրվեցին նաև խրախուսական մրցանակներ էսսեի և նկարչության անվանակարգերում: Այս անվանակարգում հաղթեցին Լիլյա Գիշյանը (էսսե) և Սոնա Հովհաննիսյանը (նկարչություն):

 

taki full 27 01 2015

 

Նկարը՝ Ալվարդ Բաղդասարյանի, 11 տարեկան