Գրել առանց սահմանների

2015-05-05

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մեծ պլաններ և մեծ երևակայություն ունեցող մի խումբ պատանիներ չորս շաբաթների ընթացքում փորձում էին գտնել և գրի առնել լավագույնը «իրենց մտքերի մառախուղից», ինչպես «Կարող ենք գրել» աշխատարանի առաջին դասին ուսանողներին խորհուրդ տվեց գրող և դասընթացի ղեկավար Արամ Պաչյանը:

 

Պաչյանի կարծիքով՝ լավագույն հատկությունը, որ պատանիները պիտի պահպանեն, իրենց ազատությունն է: Այդ սկզբունքից ելնելով էլ նա փորձում էր զանազան գրական վարժությունների միջոցով ուսանողներին օգնել մշտապես հարցականի տակ դնել և վերանայել իրենց պատկերացումները գրականության և գրելու մասին: «Ի վերջո մեր նպատակը մեկն էր՝ ազատագրվել որոշակի կաղապարներից: Սակայն դա բնավ չէր նշանակում, որ նոր վարժանքները աշակերտների համար նոր կաղապարներ էին դառնալու: Մենք պարզապես փորձառություն էինք ապրում»: Ուսանողները փորձության տակ են դրել իրենց կարողությունները տարբեր հնարքներով: Պատանիները սահմանափակել են իրենց բառերում, շարունակել են Սերվանտեսի «Դոն Կիխոտ»-ից հատված, ոգեշնչվել և խոսել են պատկերներից: Նրանք թերթերի էջերից ստեղծել են բառային կոլաժներ, կառուցել են պատմվածքներ իրենց մտքում՝ խուսափելով «թուղթ ու գրչից», և նույնիսկ գրել են թիբեթյան երգող տարայի հնչյունի ներքո, որը համարվում է լսողին հանգստացնող և կենտրոնացնող միջոց:

 

Այս փորձերի արդյունքն են տասնմեկ պատմվածքներ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է իր ոճով, գաղափարով և տրամադրությամբ: Ուսանողները գրել են ընկերության, քաղաքականության, սիրո, երազների և հեռավոր երկրների մասին:

 

Դասընթացի արդյունքում ստեղծված բոլոր պատմվածքները կարդացեք ստորև:

 

karox-enq-grel