Ծրագրավորելով միտքն ու մարմինը

2015-05-07

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հուլիսի մեկին Թումոյում կմեկնարկի մեկամսյա դասընթաց, որը կհամատեղի ծրագրավորումը և մարտարվեստը: Ճարտարագետ և մարտարվեստի սիրահար Ռուբեն Մեսչյանը կվարի դասընթաց, որն ավելի լավ կկապի մարմինը մտքի հետ՝ հարվածելու և կոդավորելու միջոցով: Ինչպես հայտնի ասացվածքում՝ "առողջ մարմնում առողջ հոգի", իսկ այս դեպքում ուսանողները կմարզվեն ավելի լավ կոդավորելու համար:

 

Թումոյի ուսանողները կսովորեն կառուցել վեբ հավելվածներ՝ JavaScript, HTML և CSS լեզուներով, ինչպես նաև կմասնակցեն ինտենսիվ Muay Thai պարապմունքների: Muay Thai-ը թայլանդական մարտարվեստ է, որում համադրվում են բռունցքների, արմունկների, ծնկների և սրունքների շարժումները:

 

Մարզելով իրենց մարմինները, դասընթացի մասնակիցները միաժամանակ կխորասուզվեն ծրագրավորման մեջ:

 

Ռուբենը ծրագրավորման ոլորտում է աշխատում ավելի քան տասը տարի և սև գոտի ունի Muay Thai մարտարվեստում: