Երաժշտության ծրագրավորում Հարվարդի տղաների հետ

2014-12-09

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հունվարի 10-ից Հարվարդի համալսարանի ուսանողներ Անտուան Տիրան, Էվան Յաոն և Անդրյու Շիլերը կվարեն սկսնակ և միջին մակարդակի 10-օրյա ինտենսիվ ծրագրավորման դասընթաց Թումոյում: Պատանիները կսովորեն կիրառել JavaScript և HTML՝ երաժշտական հավելված ստեղծելու համար:

 

Պատանիները կծանոթանան անհրաժեշտ գործիքներին՝ ստեղծելու ինտերակտիվ վեբ հավելվածներ: Մասնակիցները կծանոթանան HTML և CSS կոդավորման հիմունքներին, որի միջոցով կսովորեն ստեղծել օգտատերերի միջերեսներ և ղեկավարել ալգորիթմերը երաժշտական հարմոնիզացիա ստեղծելու համար: Քանի որ JavaScript-ը թույլատրում է բովանդակության դինամիկ փոփոխություն վեբ էջերում, մասնակիցները կկիրառեն հայտնի JavaScript գրադարաններ:

 

Անտուան Տիրանը, Էվան Յաոն և Անդրյու Շիլերը Ծրագրավորման, ճարտարագիտության և մաթեմատիկայի բաժնի ուսանողներ են Հարվարդի համալսարանում՝ ունենալով հարուստ փորձ երաժշտության և ծրագրավորման ասպարեզներում: