2014-12-08
Շաբաթ և կիրակի օրերին 13 Թումո պատանի այցելեց Գյումրի Կատարինա Ռոտերսի վեց շաբաթյա ճարտարապետական լուսանկարչական դասընթացի շրջանակներում: Թումոցիներին միացան ևս 8 Գյումրեցի պատանիներ, ովքեր մասնակցեցին դասընթացի ընթացքին:.
Երկրաշարժի տարելիցի նախաշեմին մասնակիցները ուսումնասիրեցին Գյումրիի Սովետական մոդեռնիստական ճարտարապետությունը՝ ուշադրությունը կենտրոնացնելով օգտագործված զարդանախշերի վրա: Պատանիները լուսանկարեցին տեքստիլի գործարանը, պաշտոնական նստավայրերը, երթուղային կայաններ, արձաններ, դատարկ շինություններ և տներ Գյումրիի Մուշ շրջանում: Նրանք այցելեցին նաև Մեծամոր քաղաքը, որը կառուցվել է 1969թ Հայաստանի ատոմակայանի աշխատակիցների կողմից: Այցի կարևոր բաղադրիչ էր վարսավիրանոցի այցելությունը, որը կառուցվել է 1941թ. և չի փոխվել Խորհրդային ժամանակներից ի վեր:
Դասընթացի արդյունքում պատանիները ուսումնասիրեցին, թե ինչպես է քաղաքային ճարտարապետությունը նկարագրում մարդկանց ապրելակերպը և ինչպես օգտագործել ճարտարապետությունը ներկայացնելու մշակութային կոթող: Դասընթացի վերջին շաբաթվա ընթացքում մասնակիցները կկատարեն հետարտադրական աշխատանքներ տեղացի ճարտարապետների և քաղաքի դիզայներների հետ: Դասընթացը կամփոփվի դեկտեմբերի 13-ին մեկնարկվող մեկ շաբաթ տևողությամբ ցուցահանդեսով:.
Կատարինա Ռոտերսը այցելել է Հայաստան երկու շաբաթով Դյուսելդոլֆի գեղարվեստի ակադեմիայի, հետազոտությունների ընթացքում և այժմ նա նորից Հայաստանում է այս անգամ մեկ տարով՝ լուսանկարելու Խորհրդային ճարտարապետությունը: Կատարինան ստացել է դոկտորի կոչում Հունգարիայի Կերպարվեստի համալսարանում՝ Բուդապեշտում, որից հետո վերադարձավ Հայաստան վեց շաթաթով՝ կիսվելու իր գիտելիքներով Թումոցիների հետ: