Շղթայական կոմպոզիցիա նոր ալբոմը

2014-12-16

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անցած շաբաթ ավարտվեց Դեպի Հայքի կամավոր Ջաստին Մեյֆիլդի Շղթայական կոմպոզիցիա դասընթացը, որի արդյունքում ստեղծվեցին 10 երաժշտական ստեղծագործություններ:

 

Դասընթացի մասնակիցներն ունենալով տարբեր երաժշտական հմտություններ՝ սովորեցին ստեղծել և արտադրել տարբեր ժանրերի երաժշտություն GarageBand ծրագրի միջոցով: Մասնակիցներից յուրաքանչյուրը ստեղծեց իր երաժշտական կատարումը, որը դարձավ չորս րոպեանոց ստեղծագործություն: Պատանիները միավորեցին կատարումները՝ ProTools-ի միջոցով:

 

Ջաստինը, ում աշխատանքի մասին Թումոյում վերջերս անդրադարձել էր CNN-ը, ունի բակալավրի աստիճան Փենսիլվանիայի Մուհլենբերգ քոլեջից: Նա աշխատում է Թումոյում որպես կամավոր՝ կիսելու իր գիտելիքներն ոչ ավանդական թվային երաժշտության ստեղծման ոլորտում:

 

Եթե հետաքրքրված եք Թումոյում կամավորական աշխատանք կատարելով, կարող եք լրացնել Թումոյի այս դիմումը: