«Իմ երևակայության Հնդկաստանը» մրցույթը մոտենում է ավարտին

2014-12-29

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Դեկտեմբերի 28-ին Թումոն հյուրընկալեց ավելի քան 500 հյուրերի «Իմ երևակայության Հնդկաստանը» էսսեի և նկարչության մրցույթի երկրորդ փուլի շրջանակներում, որը կազմակերպվում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, Հայաստանի Կրթության և գիտության նախարարության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ուժերով: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն ողջունեցին պատանիներին և մաղթեցին հաջողություն:

 

Առաջին փուլի ընթացքում ստացվել էին ավելի քան 500 էսսե և նկարներ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններից և ավելի քան 200 մասնակից ընտրվել էր մասնակցելու երկրորդ փուլին: Մասնակիցներին տրվեց ժամանակ նկարելու կամ գրելու երկու տեսարան՝ ինչ զրույց կունենային հնդիկ ընկերոջ հետ եթե հայտնվեին տիեզերանավում, որը սլանում է դեպի տիեզերք և ինչ պատմական ֆիլմ կնկարեին, եթե լինեին Բոլիվուդի ռեժիսոր: Մասնակիցները բաժանվել էին երկու խմբի՝ 6-9 և10-12-րդ դասարանցիներ: Աշակերտներն ունեին 4 ժամ ավարտելու իրենց նկարները և 2 ժամ ավարտելու իրենց էսսեները:

 

Հուվարի 26-ին կհայտարարվեն 1-ին, 2-րդ և 3-րդ տեղը զբաղեցրած հաղթողները, իսկ 1-ին տեղը զբաղեցրած պատանիները կստանան հնարավորություն ճամփորդելու Դելի-Ագրա-Ջայպուր քաղաքներ: