Խաղերի ստեղծման առաջին մրցույթը

2014-12-12

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումո պատանիների շրջանում անցկացվող խաղերի ստեղծման առաջին մրցույթը ավարտված է: Մասնակիցներին տրվել է երկու ամիս ժամանակ խաղը զրոյից ստեղծելու և ավարտին հասցնելու համար:

 

Թումո պատանիների տաս թիմ մասնակցեց մրցույթին՝ ներկայացնելով իրենց խաղերը: Պատանիները օգտագործեցին խաղ ստեղծելու շաժիչներ, ինչպես Game Maker, Unity 3D և Unreal իրենց խաղի գաղափարը իրականացնելու համար: Հմտություններով պայմանավորված՝ յուրաքանչյուր  մասնակից կենտրոնացավ խաղի որոշակի ասպեկտների վրա: Պատանիներից մի քանիսը ստեղծեցին իրենց խաղի հերոսներին թվային գործիքների միջոցով կամ ձեռքով նկարեցին իրենց կերպարներին և մակարդակները: Մասնակիցներից մեկն էլ ամբողջովին ծրագրավորեց խաղը՝ առանց կիրառելու խաղ ստեղծելու շարժիչները:

 

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 25-ին: Հաղթող խաղի հեղինակները կստանան «Խաղի դիզայնի արվեստը» Ջես Շելի գիրքը և մշտական գրանցում Steam-ին, որի շնորհիվ հինգ դասական խաղի մուտք կունենան և կմիանան խաղացողների օնլայն համայնքին: Երկրորդ տեղի հաղթող թիմը կրկին կստանա Steam անձնական հաշիվ: