Ադիս Աբեբայից՝ Երևան

2015-03-04

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եթովպացի հայ երգիչ և Եվրատեսիլ 2015-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի վեց անդամներից մեկը՝ Վահե Թիլբյանը այս երկուշաբթի հատուկ այցելությամբ Թումոյում էր: Վահեն շրջեց կենտրոնով և զարմացավ հայ պատանիների ներուժով և տաղանդով:


Որպես երաժիշտ Վահեին հատկապես հետաքրքրեցին Թումոյի երաժշտական դասընթացները և երաժշտական ստուդիան, որտեղ նա սիրով շփվեց Թումոյի Թմբաթա նվագախմբի հետ: Նա լսեց մի քանի երգ ուսանողների գալիք ալբոմից և ասաց, որ կարծում է, որ ուսանողների աշխատանքները պատրաստ են հանրությանը ներկայացնելու համար: Ապա նա երգեց իր ամենահայտնի երգի՝ Յենե Թիզիթայի ա կապելլա տարբերակը:

 

 

Վահեն շատ շուտ մտերմացավ ուսանողների հետ և պատմեց նրանց իր և իր համայնքի պայքարի մասին՝ պահպանելու իրենց ինքնությունը Եթովպիայում, որտեղ հայկական համայնքը բաղկացած է ընդամենը մի քանի հարյուր մարդկանցից: Նա պատմեց նրա մասին, թե ինչպես է բացահայտել իր սերը երաժշտության հանդեպ ավելի ուշ տարիքում՝ Վանկուվերում Բրիտանական Կոլումբիայի համալսարանը որպես կենսաբան ավարտելուց և բիզնեսի ոլորտում երեք տարուց ավելի աշխատելուց հետո: Վահեն ոգեշնչեց ուսանողներին հետևել իրենց երազանքներին իրենց հետաքրքրող ասպարեզներում՝ ասելով, որ «աշխարհում միլիարդավոր մարդիկ կան, ինչքան հիանալի է լինել հայ և այդպիսով՝ մի քանի միլիոնի մի մասնիկը, ունենալ քո լեզուն, մշակույթը, երաժշտությունը և ոգեշնչման աղբյուրը: Օգտվե՛ք դրանից և եղեք լավագույնը»: Երաժշտական ստուդիան և Թումոն լցված էին Վահեի վարակիչ էներգիայով:

 

«Երանի ես Հայաստանում ապրող պատանի լինեի»՝ Վահեն կրկնեց դա մի քանի անգամ՝ տեսնելով երիտասարդ հայերի էներգիան և տաղանդը: Վահեն վերադառնալու է Հայաստան ավելի ուշ այս տարի: Նա ասաց, որ անհամբեր սպասում է իր հաջորդ այցին Թումո: