Ամանորյա Թումո ֆիլմադարան

2014-12-04

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոյում արդեն նախատոնական տրամադրություններ են. մեկ ամսվա ընթացքում ցուցադրվելու են տոնական թեմատիկ լավագույն ֆիլմերը: 

Մինչ Ամանորը յուրաքանչյուր օր պատանիները Թումո կինոսրահում կարող են դիտել բոլոր ժամանակների ամենահայտնի ֆիլմերը՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից:

 

Տարին կավարտվի Դիսնեյի հայտնի Frozen անիմացիոն ֆիլմի ցուցադրությամբ:  Իսկ դեկտեմբերի 30-ին Թումոն կվերածվի ամանորյա հրաշքներով լի մի վայրի, որտեղ պատանիները և աշխատակիցները կտոնեն նոր սպասումներով լի տարվա սկիզբը: