Հայկ Գալստյան՝ փոփոխություն կոդի միջոցով

2015-03-12

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ծրագրավորող, բովանդակության բաժնի աշխատակից և կոդերի մեծ սիրահար Հայկ Գալստյանը Թումոյի թիմի մաս է կազմում 2011թ: Ի սկզբանե նա մի կերպար էր, ով աշխատանքի էր գալիս մոտոցիկլի համար նախատեսված կոշիկներով, սակայն առանց մոտոցիկլի: Այժմ նրան ճանաչում են որպես բարյացակամ ծրագրավորող, ով պատրաստ է լուծել ամենադժվար հարցերը:

 

Հայկը բացահայտեց իր սերը դեպի ծրագրավորումը, երբ նա ստացավ առաջին խաղային վահանակը պատանի տարիքում: Նա ոչ միայն սիրում էր խաղալ խաղեր այլ նաև ցանկանում էր հասկանալ, թե դրանք ինչպես են ստեղծված: Պատանի տարիքում, նա շատ հաճախ քանդում և հավաքում էր համակարգիչները՝ հասկանալու ինչպես են նրանք կառուցված: Հայկն իրեն համարում էր արվեստի մարդ, սակայն որոշեց ընտրել ճշգրիտ գիտությունները որպես մասնագիտություն:

 

Հայկը սովորում էր Լոնդոնի համալսարանի, խաղերի տեխնոլոգիաների և համակարգչային գիտության բաժնում և նույն ժամանակ գիշերային հերթափոխով աշխատում SEGA-ում, որպես խաղերի որակի թեստավորման ինժեներ: Ավարտելուց հետո նա սկսեց աշխատել, որպես Flash-ի ծրագրավորող և օգնական Brandwidth Group ընկերությունում, որտեղ նրա մականունն էր « հրաշագործ»:

 

2nd full article 12 03 2015

 

Հայկն այժմ աշխատում է Թումոյի կայքի, Թումո պատանիների պորտֆոլիոների և ուսումնական ծրագրի վրա, նա նաև հասցրել է անցկացնել մի քանի ծրագրավորման դասընթացներ: «Ես սիրում ոգեշնչել մարդկանց սովորելու ծրագրավորում: Այնքան բան է բաղկացած կոդերից, սակայն մարդիկ դա չեն էլ նկատում: Մեր ապագայում շատ կարևոր է այս հմտությունը, ոչ միայն Հայաստանում այլ գլոբալ: Շատ շուտով այն կդառնա մի բան, որը բոլորը պետք է իմանան, ինչպես օրինակ մեքենա վարելը կամ ուտելիք պատրաստելը: Հուսամ, ես բավական ոգեշնչել եմ Թումո պատանիներին՝ շարունակելու այս ուղղությամբ: Շատ կցանականամ, որ նրանք արտասահմանում ստանան կրթություն և վերադառնան Հայաստան՝ ունենալու իրենց ներդրումը ապագա սերդնի կայացման մեջ: Սա մեր հասարակության մեջ կբերի ակնհայտ փոփոխության: