Ուրբաթ օրվա ֆիլմերի ցուցադրություն Թումոյում

2015-03-11

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երբևէ ցանկացե՞լ եք դառնալ պատանի, որպիսի մասնակցեք Թումոյի ուսումնական ծրագրին: Ցանկություններն իրականանում են: Այժմ դուք կարող եք մասնակցել Թումոյի թվային մեդիա ոլորտի ծրագրին՝ անցկացնելով ուրբաթ երեկոները Թումո կինոսրահում:

 

Թումո կինոսրահը բացեց իր դռները բոլոր ֆիլմերի սիրահարների համար փետրվար ամսից, որի ընթացքում ցուցադրվեցին Կոեն եղբայրների ֆիլմերը, որոնց հաջորդում էին քննարկումներ ֆիլմաստեղծ և Թումոյի արտադրության թիմի մասնագետ Դավիթ Գյումիշյանի կողմից: Սա մեկնարկեց ֆիլմերի շարքերի ցուցադրության սկիզբը Թումոյում:

 

Այս ամիս Թումոյում ցուցադրվում են երկար կադրով ֆիլմեր: Առաջինը՝ Ալֆրեդ Հիչքոքի «Պարան» ֆիլմի ցուցադրությունն էր: Այս ուրբաթ ժամը 7:45-ին կցուցադրվի Գոդարի «Ուիքենդ» ֆիլմը: Ֆիլմերի շարքը կավարտվի օսկարակի «Բըրդմեն» ֆիլմով, որը գրեթե ամբողջովին մեկ կադրից բաղկացած ֆիլմ է:

 

Ստանալու նորություններ Թումոյի ցուցադրությունների համար կարող եք բաժանորդագրվել Թումոյի լրատուին: