Երաժշտության էլեմենտները՝ Թումոյում

2015-03-31

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ահա և պատրաստ է լոսանջելեսյան Element Band-ի առաջատար Արա Դաբանջյանի և մենակատար Սոսե Քեշիշյանի՝ Թումոյում անցկացրած երկշաբաթյա դասընթացի սպասված արդյունքը: Հայկական մեղեդիների, փանկ ռոքի ռիթմերի և էլեկտրո բիթերի միաձուլումը սպասում է ձեր ունկնդրությանը:

 

Երաժշտական կոմպոզիցիայի հիմնասյուների ուսումնասիրությամբ մեկնարկած դասընթացը արագ վերածվեց համագործակցության, որը միավորեց Թումոյի 4 երաժշտական նախագծերի մասնակիցներին նորարարական մեղեդիների ստեղծման շուրջ: Decibelle աղջիկների խումբը, Թմբա-Թա նվագախումբը, DIY նախագծի մասնակիցները և Pyramidz էլեկտրո խումբը Արայի և Սոսեի ղեկավարությամբ աշխատեցին երեք ձայնագրության վրա:

 

2nd full article 31 03 2015


«Սևավոր աղջիկ»-ը, «Համայակ ջան»-ը և «Խռոված էր»-ը հայկական ժողովրդական երգերի վերագործիքավորումներ են փոփ, էլեկտրո փանկ և ժամանակակից ֆոլկ ոճերով: Ձայնագրությունները ներկայացնում են դասընթացի բոլոր մասնակիցների երաժշտական նախապատվությունները, ոգեշնչումները և համապատասխան փորձը: Այժմ թիմը աշխատում է այս երեք երգերի տեսահոլովակների վրա:


Լսե՛ք երգերը և կիսվե՛ք ձեր կարծիքով Facebook-ում, ինչպես նաև Twitter-ում՝ #elementattumo hashtag-ով:

 

Music element band