Կինեմատոգրաֆիայի արվեստը Ալեքսանդր Կուզնեցովի հետ

2015-01-15

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր Թումոյում կինեմատոգրաֆ Ալեքսանդր Կուզնեցովը սկսեց իր երկշաբաթյա դասընթացը օպերատորական աշխատանքի արվեստի թեմայով:

 

Տասնհինգ ուսանող մասնակցում են առաջադեմ դասընթացին, որի խնդիրն է կոմպոզիցիայի, տեսախցիկի շարժման և լուսավորության միջոցով ստանալ կատարյալ կադր: Ուսանողները բաժանվել են երեք խմբի: Յուրաքանչյուր խումբ կնկարահանի նույն սցենարը, նույն դերասաններով, բայց կօգտագործի տարբեր ժանրերի օրենքներ (կատակերգություն, սարսափ և դրամա): Նրանք կսովորեն, թե ինչպես է լուսավորությունը, անկյունը, կինոխցիկի շարժումը և այլ տեսողական բաղադրիչներ ազդում վերջնական արդյունքի վրա:

 

Մրցանակակիր կինեմատոգրաֆ Ալեքսանդր Կուզնեցովը ավարտել է Գերասիմովի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը Մոսկվայում: Նա հայտնի է "Սպիտակ վագռ" ֆիլմի համար: ՎԳԻԿ-ի իր ավարտական նախագիծը՝ "Հրաժեշտը" ֆիլմը, Կուզնեցովը նկարահանել է Հայաստանում: