2015-01-12
Այսօր Թումոն վերաբացեց իր դռները պատանիների համար:
Այս շաբաթվա ընթացքում հազարավոր պատանինեն կայցելեն Թումո շարունակելու կամ սկսելու իրենց ուսումնական ծրագրերը: 2014-ի ավարտը Թումոյում նշվեց հատուկ տոնակատարությամբ, որի ընթացքում ելույթ ունեցան Թմբա-Թա-ն, DJ Dale-ն ու DJ Leon Gris-ը:
Հիմնական դասերի հետ մեկտեղ, առաջին օրը պատանիները մասնակցեցին դասընթացների տոնավաճառի, որը վարեցին Թումոյի դասընթացավարները: Թումոցիները նաև ծանոթացան այն աշխատարաններին, որոնք անցկացվելու են հաջորդ ամիսների ընթացքում:
Տոնավաճառը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ և պատանիներին հնարավորություն կտա ընտրել իրենց ուսումնական ծրագիրը: