Pyramidz էլեկտրո խմբի առաջին ալբոմը

2014-12-02

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ինը Թումո անդամներից բաղկացած Pyramidz կենդանի էլեկտրոնային երաժշտության խումբը պատրաստում է իր առաջին տեսահոլովակը և ինը յուրօրինակ երաժշտական կատարումներով հագեցած ալբոմը, որը լույս կտեսնի այս տարվա վերջին:

 

Խումբն օգտագործում է Logic Pro X և Ableton Live ծրագրաշարերը՝ ստեղծելու հատուկ ձայն՝ հագեցած տարբեր ժանրերով մեկ մշտական բիթի ներքո: Առաջադեմ մակարդակի երաժշտական դասընթացի Թումո պատանիներն իրենք են ստեղծում բոլոր երաժշտական մշակումները: Նրանք տալիս են նորարարական և թարմ լուծումներ՝ միավորելով տարբեր երաժշտական ժանրեր, տեսողականներ և ինտերակտիվ ինստալյացիաները իրենց կենդանի կատարումների ընթացքում:

 

Բոլոր ինը անդամները ակտիվ մասնակցում են Երևանի երաժշտական կյանքին և իրենց ոգեշնչումն են գտնում տեղացի և միջազգային երաժիշտների գործերից: Վերջերս նրանք համագործակցեցին միջազգային կարգի DJ և բիթբոքս արտիստ Կինգ Կվա Զուլուի և Բամբիռ Արիկ Գրիգորյանի [] հետ՝ ատեղծելով հատուկ սինգլ EastWest, որը հնարավոր է ունկնդրել այստեղ:


Խումբն իր առաջին հանրային կենդանի եկույթը կունենա Թումոյում 2015-թ. հունվարին: