TEDx-յան «Մեծ երազանքները» Թումոյում

TEDxYerevan-ի երիտասարդ խոսնակը

 

20-ամյա Պերճ Սարգսյանը, ով Թումոյի ուսանողներից էր կենտրոնի բացման օրից, այս տարվա TEDxYerevan միջոցառման ամենաերիտասարդ, բայց և տպավորիչ խոսնակներից մեկն էր։ Նա հանդիսատեսի հետ կիսեց իր անկոտրուն սերը դեպի սպորտը  և ֆուտբոլիստ դառնալու իր մանկության մեծ երազանքը։ Եվ չնայած, ի վերջո, նա շարունակեց իր կարիերան տեխնիկական ուղղությամբ, դառնալով Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի բաժնի ուսանող, այնուամենայնիվ, Պերճը հավատածաց է, որ իր ապագա որդին անպայման կդառնա ազգային ֆուտբոլի հավաքականի անդամ։

 

Վերջերս նա միացավ Թումոյի աշխատանքային թիմին՝ որպես Շինության համակարգերի ինժեների օգնական։

 

2013 սեպտեմբերին Թումոն հերթական անգամ հյուրընկալեց TEDxYerevan միջոցառումը, որին  ներկա գտնվեցին ավելի քան 300 հանդիսատես։

 

Համաշխարհային ճանաչում ունեցող այս հավաքը արդեն չորրորդ անգամ էր կազմակերպվում Հայաստանում։ Այս տարի այն կրում էր «Մեծ երազանքների ձեռնարկատեր» խորագիրը։

 

Տասնչորս շատ տարբեր, բայց հետաքրքիր խոսնակներ կիսվեցին իրենց կյանքի ոգևորիչ պատմություններով ձեռներեցության և նորարարության մաիսն՝ դրդելով հավաքվածներին ունենալ մեծ երազանքներ և չդադարել լինել խանդավառ։ Թեմաները շատ բազմազան էին՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, վերամշակվող էներգիա, հնագիտական ​​զբոսաշրջություն և գիտություն արվեստի միջոցով։

 

2011 թվականից ի վեր, երբ բացվեց կենտրոնը, Թումոն իր հարկի տակ հյուրընկալում է TEDx-յան գրեթե բոլոր միջոցառումները։

 

TEDxYerevan-մասին ավելին իմանալու և տարբեր տարիների ելույթները դիտելու համար, այցելեք www.tedxyerevan.com  կայքը։