Այցելություն Կալիֆորնիայից

Կալիֆորնիայի նահանգային ժողովի մասին

 

Կալիֆորնիա նահանգի վեհաժողովն ունի ժողովրդի կողմից ընտրված 80 անդամ, որոնք ներկայացնում են նրանց: այս ներկայացուցիչները պարտականություն են ստանձնում գործի դնել նահանգային օրենքներն ու ստեղծել նահանգի ֆյուջեն: Նրանց այցելությունը Հայաստան նպատակ ուներ ավելի մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին ու խորացնել Կալիֆորնիայի հարաբերությունները Երեւանի ու Ստեփանակերտի հետ: Կարդալ ավելին >>

 

Թումոն հյուրընկալեց Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովի պատվիրակությունը՝ դառնալով Հայաստանի հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղ նրանց մեկշաբաթյա այցի մի մասը:

Թումոն դարձավ այն կանգառներից մեկը նրանց բազմազմաթիվ այցելությունների շարքում, որոնց ընթացքում պատվիրակությունը ծանոթանում է Հայաստանի տարբեր քաղաքական, կրթական ու մշակույթային հաստատություններին:

 

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը պատվիրակությանը ծանոթացրեց Թումոյի նախաձեռնության հետեւում կանգնած բովանդակությանը եւ հայ երիտասարդության ապագա առաջընթացն ապահովելու ձգտումներին՝ հատկապես ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտներում: Նրանք շրջայց կատարեցին Թումոյում, հնարավորություն ունեցան զրուցել ուսանողների հետ եւ պատկերացում կազմել նրանց ուսումնական փորձառության մասին: