Հյուրեր Հարավից

Հարավի հայկական դպրոցները

 

Հարավային կիսագնդում կան տասնյակ հայկական դպրոցներ: Մոտավորապես քսան տարրական միջին և ավագ դպրոցները կազմում են կրթական համակարգը, որի շնորհիվ էլ ամրապնդվում է Լատինական Ամերիկայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայկական համայնքները: 1950-ականներից այս դպրոցները հիմնվել են այնպիսի հայկական համայնքներում ինչպիսիք են Բուենոս Այրեսը, Մոնտեվիդեոն, Սան Պաուլոն և Սիդնեյը: Ավելի քան 200.000 հայեր ապրում են Հարավային կիսագնդում և այնտեղի դպրոցների շնրոհիվ է որ տեղաբնակ հայերի միջև հաստատվել են կապեր: Կարդալ ավելին >>

 

դպրոցից: Սփուռքի նախարարությունում պաշտոնական հանդիպում ունենալուց հետո պատանիները անմիջապես այցելեցին Թումո:

 

Բուենոս Այրեսի Մեխիտարիստա և Մարի Մանուկյանի դպրոցներից ժամանած աշակերտների թվում էին հայ և օտարազգի աշակերտներ, ովքեր հետաքրքրված էին բացահայտելու հայ մշակույթը: Ավստրալիայի խումբը եկել էր Սիդնեյում գտնվող Համազգային Գօլստըն դպրոցից: Սփուռքի նախարարությունում պաշտոնական հանդիպում ունենալուց հետո պատանիները անմիջապես այցելեցին Թումո:

 

Թումո կենտրոնում շրջայց կատարելու ընթացքում պատանիները ստացան իրենց մոտ ծագած բազմաթիվ հարցերի պատասխաններ, նաև հնարավորություն ունեցան շփվելու իրենց հայրենակից ընկերների հետ: Հուզող հարցերի շարքում էր այն, թե արդյոք Թումոն մասնաճյուղ ունենալու է իրենց քաղաքներում: Հիշեցնենք, որ Թումոն շուտով բացելու է իր մասնաճյուղը Ստեփանակերտում, իսկ հետագայում մեծ սիրով կստեղծվեն այլ մասնաճյուղեր:

 

 

Հյուրընկալած պատանիներին նաև հետաքրքրեց, թե արդյոք կենտրոն կարող են հաճախել ազգությամբ ոչ հայ պատանիները և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները: Ի պատասխան նշվեց, որ գործում է Թումո Ճամբար, որը բաց է բոլոր պատանիների համար, ովքեր ցանկանում են ուսանել Թումոյում: Ինչպես նաև նշվեց, որ Հարավից հյուրընկալվող հյուրերի համար փետրվար ամսին կանցկացվեն հատուկ մշակված դասընթացներ:

 

Ի վերջո, հնչեց նաեւ ամենատարածված հարցը՝ արդյոք Թումոյում հնարավորություն կունենան սովորել 18-ից բարձր պատանիները: Նրանց, ում հետաքրքրում է այս հարցի պատասխանը, ցանկանում ենք ուրախացնել եւ ասել, որ շուտով Թումոն հնարավորություն կտա նաև 18-ից բարձր անձանց ուսանել կենտրոնում: Բոլոր երեք խմբերն էլ հեռացան խոստումով, որ հետ կվերադառնան, և ամենայն բարիք մաղթեցին Թումոյի ուսանողներին: