«Բաց խաղ» առաջնության հաղթողները

2012-10-23

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ավարտվեց "Բաց խաղ" համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման 2-րդ առաջնությունը: Թումոյի սաներից բաղկացած թիմը իր արժանի հաղթանակը տարավ "Լավագույն սցենար" անվանակարգում՝ ներկայացնելով իրենց ստեղծած «Psycho» խաղը: Թիմը ստացավ 300.000 դրամ մրցանակ անվանակարգում հաղթելու համար:

 

Խաղը հիվանդանոցի մասին է, որտեղ հավաքված են տարօրինակ հիվանդություններ ունեցող մարդիկ, նրանց թվում գլխավոր հերոսը՝ Լյուսին, ում միջոցով խաղի ընթացքում փրկվում են հիվանդանոցի մյուս հիվանդները։

 

Շնորհավոր հաղթանակը, Թումոցիներ:

 

Ասյա Գրիգորյան, 19
Արշակ Մինասյան, 19
Սաթենիկ Գրիգորյան, 18
Աշոտ Ավետիսյան, 18
Առնելա Այվազյան, 18
Լիլիթ Մարգարյան, 17
Գեորգի Իոանիսյան, 17
Արսեն Բաբաջանյան, 17
Մերի Մխիթարյան, 16
Էլեանորա Գրիգորյան, 15
Կամո Հովհաննիսյան, 15
Ալեն Հովակիմյան, 13