ՀԲԸՄ-ի համերգը Թումոյում

2012-10-18

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ, ՀԲԸՄ 87–րդ Ընդհանուր ժողովի առիթով հոկտեմբերի 17-ին կազմակերպեց Դորիանս ռոք խմբի բացօթյա համերգը:

 

Համերգը բացեցին Թումոյի սաներն իրենց Թումօրքեսթրա, Թումո Բենդ և Թումո Դենս նախագծերով' նորարարական տեխնոլոգիաների յուրօրինակ համադրությամբ: Համերգի ավարտին DJ Serjo-ն ներկայացրեց ռիթմիկ երաժշտական կոլաժ:

 

Համերգը ՀԲԸՄ-ի նվերն էր երիտասարդներին և բոլոր երաժշտասերներին: