Հանդիպում Հանրային կապերի մասնագետի հետ

2013-11-16

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սոցիալական մեդիայի մասնագետ Ջեքքի Աբրամյանը երեկ ունեցավ Skype հանդիպում իր մոտ ժամանակներս պլանավորված հանրային կապերի, մարքեթինգի դասընթացի մասնակիցների հետ:

 

Դասընթացը կսկսվի Նոյեմբերի 25-ին և Թումո պատանիներին կսովորեցնի ստեղծել որակյալ նորություններ:

 

Համացանցով ուղիղ կապ հաստատելով Ջեքքիի հետ, մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ դասընթացի մասին ավելի մանրամասն տեղեկություններ: Դասընթացի ղեկավարը բացատրեց, որ մասնակիցները ոչ միայն կկենտրոնանան նորություններ ստեղծելու և սոց մեդիայի վրա այլ նաև հանրային կապերի միջոցով կտարածեն ստացված արդյունքները:

 

Հանդիպումը անցկացվեց հայերենով և մասնակիցներին ընձեռեց հնարավորություն ավելի լավ ծանոթանալ դասընթացի ղեկավարի հետ: Նրանք հղեցին իրենց հետաքրքրող հարցերը կապված բլոգերի և ռեպորտաժների ստեղծման գործընթացի հետ:

 

Ջեքքի Աբրամյանը Power Up with PR գրքի հեղինակն է, որը նախատեսված է հանրային կապերի, մարքեթինգի մասնագետների համար: Աբրամյանը ունի 20 տարվա փորձ և համագործակցել է այնպիսի հայտնի մեդիա ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Ազգային հանրային ռադիոն, CNN, BusinessWeek, Chicago Times, The Boston Globe, և այլն: Նրա դասընթացը բաց է բոլոր Թումո անդամների համար, ովքեր հետաքրքրված են հանրային կապերի, մարքեթինգի և սոցիալական մեդիա ոլորտներում: