Թումոն աջակցեց մարաթոնին ի օգուտ երեխաների

2013-11-14

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր Թումո պլազայում անցկացվեց դիաբետով հիվանդ երեխաների համար կազմակերպված մարաթոնի միջոցառումը:

 

«Եկեք վազենք» խորագիրը կրող մարաթոնը, որն անցկացվում էր առաջին անգամ, նշում էր շաքարային դիաբետ ախտորոշմամբ տառապողների համաշխարհային օրը, ինչպես նաև իրազեկ պահում այդ ախտորոշմամբ երիտասարդներին:

 

taki full article 14 11 13

 

ԱՎԵ միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված այս միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 150 հոգի: Թումո ուսանողներն ու աշխատակիցները դիմավորեցին մարաթոնի մասնակիցներին, ովքեր իրենց 6.5 կմ վազքը սկսեցին Թոմո պլազայում, իսկ ավարտը Հանրապետության հրապարակն էր: