Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրենի այցը Թումո

2013-11-19

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության եւ Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն, Ցուգիո Մակիմոտոն հանդիպեց Թումո պատանիների հետ և շրջեց կենտրոնում:

 

Գիտությունների թեկնածու Ցուգիո Մակիմոտոն, ով Ճապոնիայում հայտնի է «Պարոն կիսահաղորդիչ» մականմամբ, էլեկտրոնիկայի բնագավառի կառկառուն դեմքերից է: Նա աշխատել է առաջատար պաշտոններում այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Sony-ն և Hitachi-ին և մշակել ազդեցիկ տեսություն կիսահաղորդիչների վաճառքի ոլորտում: Այս շաբաթ նա մրցանակ ստացավ ՀՀ նախագահի կողմից Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար:

 

Ցուգիո Մակիմոտոն Digital Nomad գրքի համահեղինակ է, որը պատմում է թվային շարժական աշխատուժի մասին: Կարդալ ավելին >>