Թումոյի պատանիները ստացան արծաթ՝ ոսկով

2013-11-01

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Պլաստիլինե անիմացիան Թումո պատանիների ձեռքում ստանում է նոր շունչ:

Դրա ապացույցն է Թումո պատանիներ Մանե Ներսիսյանի և Արփինե Բարոյանի հաղթանակը «Ռեանիմանիա» անիմացիոն միջազգային փառատոնի և «Կոնվերսբանկի» հետ համատեղ անցկացված մրցույթում, որտեղ նրանք ստացան 2-րդ տեղի պատվավոր մրցանակը:


Մրցույթի պայմաններն էին ստեղծել Կոնվերսբանկի 20-ամյակին նվիրված 15-30 վայրկյան տեւողությամբ անիմացիոն հոլովակ: Ընդառաջելով աղջիկների դիմումին՝ Թումոն տրամադրեց տաղավար և սարքավորումներ: Նրանք անցան պլաստիլինե անիմացիայի բոլոր հանգրվաններով՝ սցենար, պատմատախտակի ստեղծում, կերպարների քանդակում,  ընդհատվող շարժումով մեթոդի կիրառում, ինչպես նաեւ տեսախմբագրում, երաժշտական ձեւավորում:



Առաջին տեղին արժանացավ Զակ Դեմիրչյանը իր 2D անիմացիոն հոլովակով։  


Մանեն և Արփինեն  պլաստիլինե անիմացիայի մեթոդը ուսումնասիրել են Թումոյում անցկացված աշխատարանի ժամանակ, որի ընթացքում բոլոր մասնակիցները ստեղծեցին սեփական պատմության հիման վրա անիմացիոն դրվագներ: