Թմբա-Թա նվագախմբի բեմելը

Թմբա-Թա նվագախմբի մասին

 

Թմբա-Թա խումբը կազմավորվել է 2013թ. Բամբիռ խմբի երաժիշտ Արիկ Գրիգորյանի ղեկավարությամբ: Սա երաժշտական նվագախումբ է, ովքեր ներկայացնում են հայկական երգեր դրանք համադրելով էքսպերիմենտալ և ժամանակակից էլեմենտներով:

 

Խումբը ստեղծվել է Թումոյում անցկացվող աշխատարանի ընթացքում, որտեղ մասնակիցները ուսումնասիրում էին երաժշտության հիմունքները և համադրում դրանք էլեկտրոնային երաժշտության հետ:

 

Թմբա-Թա նվագախումբն առաջին անգամ պաշտոնապես հանդես եկավ Stop ակումբում: Նրանք կենդանի հնչողությամբ կատարեցին երգեր Թումոյի ձայնագրման ստուդիայում կատարված աշխատանքներից ինչպիսիք են՝ «Պզտիկ պապան», «էստի արի», և խմբի նույնանուն «Թմբա-թա» երգը:

 

30 Թումո պատանիներից բաղկացած խումբը ելույթ ունեցավ լեփ -լեցուն ակումբում, որտեղ հավաքվել էին խմբի երկրպագուները, ընկերները և ծնողները: Պատանիները կատարեցին ժողովրդական երգեր մատուցելով դրանք ավանգարդ ոճում: iPad-ների միջոցով ստացված էլեկտրոնային երաժշտությունը համադրվելով կենդանի երաժշտական գործիքներով ապահովեցին խմբի ելույթների հետաքրքիր և յուրօրինակ լինելը: