Մեր միջոցառումները

THE TUMO CINEMATHEQUE

 

Tumo members have access to a rich program of film projections in a fully equipped 90-seat movie theater. Selected movies are screened on a daily basis as part of the digital media curriculum. They range from the classics to contemporary 3D masterworks. The Tumo Cinematheque is attended by an average of 1800 Tumo members every month.

events and workshops

 

Ցանկացած ժամանակ Թումո անդամները մուտք ունեն տարաբնույթ աշխատարաններ չորս հիմնական  և օժանդակ տեխնիկական, արտիստիկ ու մասնագիտական հմտությունների ոլորտներում: Աշխատարանները լինում են սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներում, իսկ վերջնարդյունքը խորացված աշխատարանն է, որի ժամանակ մշակվում և իրականացվում է որևէ նախագիծ: Թիմային այս դժվարին ջանքերի շնորհիվ ստեղծվում է մի աշխատանք, որը  ներկայացվում է մրցույթի, ցուցադրվում փառատոններում կամ ներկայացվում առցանց հարթակներում կամ վեբ հավելվածների առցանց խանութներում:

 

Աշխատարանները ղեկավարում են և՛ Թումո աշխատակիցները, և՛ աշխարհի տարբեր ծայրերից շարունակաբար Թումո հյուրընկալվող կայացած մասնագետներ:

 

Davo Workshop


Թումոյում ուսումնառությունը հատկորոշվում է մի շարք հատուկ միջոցառումներով, որոնք նախատեսված են և՛ կենտրոնի անդամների համար, և՛ երբեմն բաց են հանրության առջև: Դրանք կազմակերպվում են, որպեսզի խթանեն ու ոգեշնչեն Թումո անդամներին, ինչպես նաև ներգրավեն տեղական համայնքներին Թումոյի հետագա գործունեությանը:

 

Տարվա ընթացքում Թումոն իր հարկի տակ հյուրընկալում է մի շարք հետաքրքիր ցուցահանդեսներ և մասնագետներ՝ Թումոյի ուսումնական ծրագրին առնչվող թեմաներով դասախոսություններ վարելու համար:


Համապատասխան բաժիններում կարող եք տեղեկանալ Թումոյում արդեն իրականացված աշխատարանների և միջոցառումների մասին։