Մասնակցի՛ր

JOIN THE TUMO TEAM


Tumo is always looking for highly energetic people who have a strong foundation in one or more of our focus areas and supporting skills, and are interested in sharing them with young people. We value expertise, dedication, people skills and a positive attitude.

 

Current Vacancies 

 

 

Want to join us long term? Send your resume and we will keep it in our database for future openings.

 

Եթե պատանի ես, գրանցվիր Թումոյի անդամ դառնալու համար։ Դու ստիպված չես հենց սկզբից որոշել, թե մեր ուսումնական 4 ոլորտներից որն է քեզ ամենաշատը հետաքրքրում: Անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, թե թվային մեդիա, մենք կօգնենք քեզ բացահայտել քո թաքնված ներուժը:


Գրանցվելու համար անհրաժեշտ է.

       

       Լինել 12 -16 տարեկան (ներառյալ)

       Ծնողներից մեկի կամ խնամակալի ներկայությունը

       Ներկայացնել ծննդյան վկայական կամ անձնագիր

       Ներկայացնել ծնողների կամ խնամակալի անձնագրերը
 
       Վճարել 10.000 դրամ դեպոզիտ (որը կվերադարձվի ուսումնառության ավարտին)

 

Գրանցվելու համար զանգահարեք 398413 հեռախոսահամարով: Գրանցման բաժինը աշխատում է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 14:00-ից մինչև 19:00-ը:


coaches

 

Եթե մեդիա ոլորտի մասնագետ եք և պատրաստ եք ներդնելու ձեր հմտություններն ու եռանդը, ապա մենք ուրախ կլինենք, որ դուք վարեք աշխատարան (դասընթաց), դասախոսություն Թումո անդամների համար կամ աշխատեք որպես ուսուցանող մարզիչ : Պարտադիր չէ, որ դուք լինեք Հայաստանում, մենք կարող ենք կապվել Ձեզ հետ և օգնել գալ այստեղ երկու շաբաթից մինչև երկու ամիս ժամկետով:

 

Հետաքրքրե՞ց: Իմացե՛ք ավելին Թումո աշխատարանների մասին այստեղ, և եթե աշխատարանի առաջարկ ունեք, խնդրում ենք լրացնել այս դիմում-հայտը: Եթե չեք ցանկանում աշխատարան վարել, այլ պարզապես դասախոսություն վարելու առաջարկ ունեք որևէ թեմայով, որը կարծում եք կհետաքրքրի մեր անդամներին, լրացրե՛ք դասախոսության դիմում-հայտը:

 

Եթե ծնող եք կամ պարզապես այցելու, եկե՛ք և անձամբ տեսե՛ք Թումոն և ծանոթացե՛ք մեր ուսումնական համակարգին։ Մենք բացում ենք մեր դռները հանրության առջև ամեն ամսվա 3-րդ շաբաթ օրը, բացի օգոստոս ամսից:


Խմբային այցելությունների համար (առնվազն 5 հոգի) խնդրում ենք լրացնել այցելությունների դիմում-հայտը, և մենք ձեզ հետ կապ կհաստատենք հնարավորինս կարճ ժամկետում։