Frequently Asked Questions

Ի՞նչ կստանամ ես Թումո ճամբարից:

Թումո ճամբարը կխթանի քո այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են նախագծերիդ իրականացման կամ կրթության ու կարիերայիդ նպատակների համար: Սա այն վայրն է, որտեղ կծանոթանաս աշխարհի տարբեր ծայրերից եկած երիտասարդների հետ: Թումո ճամբարում ձեռք բերած փորձդ մեծ առավելություն կլինի քո ռեզյումեում, երբ դիմես քոլեջ, ստաժորության համար եւ այլն: Եվ իհարկե, կստանաս հետաքրքիր տպավորություն Հայաստանից, նույնիսկ եթե նախկինում եղել ես այստեղ:

Ինչպե՞ս է Թումոյին հաջողվում փոխանցել այդչափ հմտություններ:

Դա այն է, ինչ անում ենք ողջ տարի: Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն Թումոն արտադպրոցական ուսումնական կենտրոն է, որի անդամներն են կանոնավոր հաճախող հազարավոր դեռահասներ ու հարյուրից ավելի աշխատակիցներ: Մենք ուսուցանում ենք թվային տեխնոլոգիաներ ու ստեղծարար սկզբունքներ՝ օգտագործելով գործնական, նախագծերի վրա հիմնված հատուկ ուսուցումը: Այս բոլոր ռեսուրսները հասանելի են Թումո ճամբարում ամառվա ընթացքում:

Իսկ ֆիզիկական գործունեությո՞ւնը, սպո՞րտը:

Դու նկատի ունես Երեւանի փողոցներով երեկոյան զբոսանքներից բացի ի՞նչ է քեզ սպասվում: Անշուշտ, դասերից հետո մենք կազմակերպելու ենք մարզական միջոցառումներ, բոլոր ցանկացողները կարող են խաղալ ֆուտբոլ եւ բասկետբոլ: Իսկ եթե դու սահատախտակ կամ անվաչմուշկ ես վարում, ուրեմն քեզ անկասկած դուր կգա Թումո Պլազան: Էլ որտե՞ղ կարող ես անվաչմուշկ վարել՝ անարգել անցնելով ուղիղ շատրվանների միջով, չխախտելով սահուն ընթացքդ:  

Ո՞րն է ուսուցման լեզուն:

Դասընթացներն անցկացվում են անգլերենով, բայց մենք ունենք լեզուների տիրապետող շատ  աշխատակիցներ, որոնք կարող են նաեւ գործածել հայերենը, ֆրանսերենն ու ռուսերենը: Բացի այդ, մեր կրթական համակարգը շատ գործնական է, դուք չեք լսելու որեւէ լեզվով երկար դասախոսություններ: Եթե ունես անգլերենի տարրական ըմբռնում, ապա մի՛անհանգստացիր, մենք քեզ կօգնենք:

Ինչո՞ւ Հայաստանը:

Հայաստանն ստեղծագործական ու տեխնոլոգիական ոլորտներում ունի հին ավանդույթներ: Եթե նախկինում եղել ես այստեղ, գուցե տեսել ես հիասքանչ հինավուրց եկեղեցիներն ու մշակույթային կոթողները: Այս անգամ մենք քեզ ցույց կտանք Հայաստանն այլ տեսանկյունից՝ ավելի տեխնոլոգիական, սոցիալական, միգուցե ավելին: Եթե առաջին անգամ ես այստեղ, ապա մենք քեզ ցույց կտանք Հայաստանի մշակութային գանձերը, որոնք էլ գուցե որոշես ընդգրկել քո ստեղծարար տեխնոլոգիական նախագծերի մեջ: 

Ովքե՞ր են լինելու իմ ուսուցիչները:

Թումոյում դասավանդողներն իրենց համապատասխան ոլորտում հմուտ մասնագետներ են՝ աշխարհի տարբեր մասերից՝ ԱՄՆ, Կանադա, Իսպանիա, Հայաստան… Նրանց մեծամասնությունը կազմում է խմբի այն մասը, որը մշակել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսումնական ծրագիրն ու կրթական բովանդակությունը: Նրանք հիմնականում 25-30 տարեկան են: Կարծում ենք, որ դու հաճույք կստանաս՝ նրանց հետ շփվելով ու կրթվելով:

Արդյոք հնարավորություն կունենա՞մ հետազոտությունների:

Այո՛, մենք բոլորս կողմ ենք ուսումնասիրություններին: Նախ եւ առաջ դու կունենաս ուղղորդված ուսումնասիրություններ քաղաքով մեկ, կշրջես ամենուր ճամբարի քո ուղեկցորդների ու հրահանգիչների հետ՝ փնտրելով կադրեր, պատմություններ ու տարբեր նյութեր: Սակայն մենք ուզում ենք, որ դու բացահայտես եւ ուսումնասիրես քո իսկ հետաքրքրությունների շրջանակն ու թաքնված տաղանդները: Եթե ընտրել ես անիմացիայի ոլորտը, բայց հայտնաբերել ես քո մեջ տաղանդ խաղային կերպարներ ստեղծելու մեջ, ապա մենք կօգնենք ուսումնասիրել այդ ոլորտը նույնպես: Իսկ միգուցե սկսել ես կայքերի ձեւավորումից, սակայն քեզ սկսել է գրավել կոդավորո՞ւմը: Հիանալի է, Թումո ճամբարը ցանկանում է, որ դու լինես հետազոտող:

Արդյոք ինձ վիզա պե՞տք է:

Ստուգի՛ր այս էջը՝ պարզելու, արդյոք հարկավոր է քեզ քաղաքացիության վրա հիմնված վիզա, թե ոչ: Կարող ես դիմել քո երկրի հայկական դեսպանատուն կամ հյուպատոսարան:

Արդյոք ինձ բժշկական ապահովագրություն պե՞տք է:

Այո՛, մենք պահանջում ենք, որ ճամբարի բոլոր մասնակիցները, ովքեր Հայաստանի բնակիչներ չեն, ձեռք բերեն կարճաժամկետ բժշկական ապահովագրություն: Այդպես դու բոլոր դեպքերում ապահովագրված կլինես: Ավելի մանրամասն տեղեկությունների համար տե՛ս գրացման ձեւաթուղթը:

Որտե՞ղ եմ իջեւանելու:

Թումո ճամբարի բազմաթիվ մասնակիցներ արձակուրդ են գալու իրենց ընտանիքների հետ՝ հընթացս մեկ-երկու շաբաթ ճամբար հաճախելով: Եթե սա քո դեպքն է, ապա դու էլ կարող ես մնալ ընտանիքիդ հետ ու գալ Թումո ճամբարի օրերին: Սակայն մասնակիցներից շատերը գալու են միայնակ: Այս դեպքում մենք համագործակցելու ենք մեր վստահելի գործընկերների հետ, որոնք ապահովում են հանրակացարանով կամ տեղավորում են հյուրանոցում, ինչպես նաեւ տրամադրում ուղեգրեր՝ ձեր նախասիրություններից կախված: Մենք հոգ կտանենք, որպեսզի մեր ուղեկցորդներն ու դասավանդողները հասանելի լինեն, որ առաջնորդեն ու աջակցեն քեզ օրը 24 ժամ:

Կարո՞ղ եմ մենակ ինքնաթիռ նստել:

Իհարկե, կարող ես: Եթե անչափահաս ես, ապա պիտի պարզապես համոզվես, թե արդյոք ավիաընկերությունը կամ տուրիստական գործընկերը, որին դիմել ես, թույլատրում են այսպես կոչված «անչափահասն առանց ուղեկցման» պայմանավորվածությունը: Ամեն դեպքում հենց վայրէջք կատարես Հայաստանում, “Զվարթնոց” օդանավակայանի ժամանման սպասասրահում (տերմինալ) քեզ կդիմավորի Թումոյի անձնակազմի անդամներից մեկը: Քեզ կուղեկցեն Թումո ճամբարում գտնվելու ողջ ընթացքում՝ թե՛ Թումոյի տարածքում, թե՛ քաղաքում ժամանակ անցկացնելիս:

Ի՞նչ պետք է վերցնեմ ինձ հետ:

Բե՛ր քեզ հետ դեղորայք, առողջության խնամքի միջոցներ կամ վիտամիններ, որոնք քեզ անհրաժեշտ են, ակնոց (եթե կարող ես` եւս մի զույգ) կամ բժշկական ոսպնյակներ (լինզաներ), որոնք ժամկետի մեջ են մինչ քո այստեղ գտնվելը, արեւի պաշտպանիչ քսուք ու անհատական խնամքի պարագաներ: Հիանալի կլիներ, եթե հետդ վերցնեիր քո տեսախցիկը, խելախոսը (սմարթֆոն), գրասալիկը, նոութբուքն ու սիրածդ էլեկտրոնային սարքը: Դրանք դու կարող ես օգտագործել ճամբարի ժամանակ դասաժամերի ընթացքում: Հագո՞ւստ: Ամառն այստեղ շատ շոգ է, այնպես որ դա նկատի ունեցիր, երբ հավաքես իրերդ: Միանշանակ բե՛ր քեզ հետ հարմարավետ ամենօրյա հագուստ, մի հատ երեկոյան գեղեցիկ հագուստ, լողազգեստ, ինչպես նաեւ հագուստ, որը հարմար է մարզումների, արշավների ու հանգստյան օրերի շրջագայությունների համար: Չմոռանաս գիշերանոցդ:

What about safety?

The safety and security of our program participants has always been, and continues to be, our highest priority. Our staff, coaches and chaperones will take care of the campers during their entire stay in Armenia. Excursion transportation will be by comfortable air-conditioned buses. If the campers don't have medical insurance, we will assist them in obtaining it.