«Ոսկե ծիրան» 2012

«Ոսկե ծիրանի» մասին


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է՝ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ», որը նաև մշակութային կապերի ու երկխոսության հաստատմանը նպաստելու մեր ոգեշնչման աղբյուրն է:

Առաջին «Ոսկե ծիրան»-ը անցկացվեց 2004թ-ի հունիսի 30-ից հուլիսի 4-ը: Փառատոնն անմիջապես գրավեց համաշխարհային կինոհանրույթի ուշադրությունը և իրենց մասնակցությամբ Երևանում հանդես եկան 20 երկիր ներկայացնող մոտ 70 կինոռեժիսորներ՝ ներկայացնելով 148 ֆիլմ: Փառատոնի միջազգային ժյուրիի անդամներն էին համաշխարհային համբավ վայելող կինոքննադատներ:. Կարդալ ավելին >>

 

Ինը տարի անընդմեջ՝ հուլիս ամսին, Երևանում անց է կացվում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որին մասնակցում են արտասահմանցի և տեղացի ականավոր կինոգործիչներ:


2012թ.-ին Թումո կենտրոնը իր անդամներին հնարավորություն ընձեռեց դառնալու այդ մեծ տոնի մասնակիցը՝ կազմակերպելով դասընթացներ, հանդիպումներ փառատոնի հանրահռչակ հյուրերի հետ և փառատոնին ներկայացված կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ:

 

Փառատոնին ընդառաջ Թումոյում մեկնարկեց նաև «Ռեպորտաժներ կարմիր գորգից» լուսանկարչության և վիդեո նկարահանման դասընթացների շարքը, որին մասնակցում էին մրցույթի արդյունքում ընտրված 35 Թումո պատանիներ : Փորձառու լուսանկարիչ Վահան Ստեփանյանը վարում էր ֆոտո դասընթաց, լրագրող Արտավազդ Ստեփանյանը ծանոթացնում էր պատանիներին հարցազրույց վարելու հմտություններին, իսկ Թումո աշխատակից Ֆրանցիսկո Վարվարոն վարում էր տեսանյութի ստեղծման դասընթաց:

 

Դասընթացների ավարտին Թումոն հյուրընկալեց «Ոսկե Ծիրանի» հյուրերին: Դասընթացի մասնակից պատանիները հնարավորություն ունեցան փորձարկելու իրենց լուսանկարչական և տեսանկարահանման հմտությունները՝ նկարահանելով հյուրերին և հարցազրույց վարելով նրանց հետ:

 

 

You need to a flashplayer enabled browser to view this YouTube video