Անսահման Հիփ-հոփ Թումոյում

Soul Street Dance-ի մասին

 

Soul Street Dance ընկերությունը հիմնադրվել է 1996թ Տեխասում: Խավիեր Գարսիայի ղեկավարությամբ խումբը պատրաստում է փողոցային պարերի տարբեր համարներ: Տղաների պարերը իրենց մեջ կրում են մշակութային տարրեր: Կարդալ ավելին>>

 

Մայիս ամսվա վերջին շաբաթը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հիփ- հոփ խրախճանք էր: Հայաստանի լավագույն հիփ-հոփ պարողները հավաքվել էին ցուցադրելու իրենց պարային հմտությունները: «Անսահման հիփ հոփ» մրցույթի շրջանակներում Հայաստան էին ժամանել հանրահայտ Soul Street Dance պարային քառյակը, ովքեր անցկացրեցին նախընտրական փուլեր ինչպես Երևանում, այնպես էլ Չարենցավանում և Վայքում:

 

taki full article 29 05 2014

 

19 ընտրված մասնակից հնարավորություն ստացան խմբի տղաների հետ մասնակցելու հատուկ վարպետության դասերի Երևանի Թումոյում: Նշենք, որ նախագիծը իրականացնում է Թումոն ԱՄՆ դեսպանության հետ համատեղ:

 

Երեք օրվա ընթացքում խմբի տղաների հետ միասին բեմադրեցին հետաքրքիր պարային շոու, որի ականատեսը դարձան հազարավոր հյուրեր՝ մայիսի 28-ին Թումոյի հարակից պուրակում տեղի ունեցած պարային գունեղ շոուի ընթացքում: Սակայն այս ամենով մրցույթը չի ավարտվում. լավագույն մասնակիցներին դեռ սպասվում է ուղևորություն հուլիսի 20-26-ը Բաթումում կայանալիք տարածաշրջանային պարի ակադեմիային մասնակցելու համար և ներկայացնելու Հայաստանը: