TEDxKids@Yerevan 2014

TEDx-ի մասին

 

Առաջնորդվելով «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» ոգով՝ TED-ը ստեղծել է TEDx-ը:

TEDx –ը լոկալ, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որը միավորում է մարդկանց` քննարկելու TED–ի գաղափարներով կյանքի կոչված իրենց փորձը: Ավելին TEDx-ի մասին այստեղ:

Համացանցում www.ted.com կայքը դարձել է բացառիկ և հետաքրքիր գաղափարների տարածման ամենապոպուլյար առցանց հարթակ: Այն հետաքրքիր մարդկանց կողմից գլոբալ նշանակության հետաքրքիր գաղափարների տարածման յուրատեսակ ամբիոն է: Կարդալ ավելին >>



 

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Թումոն երրորդ անգամ հյուրընկալեց TEDxKids@Yerevan միջոցառումը: Միջոցառմանը ներկա գտնվեցին ավելի քան 300 պատանի Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից, և առաջին անգամ նաև խոսնակ Վրաստանից: TEDxKids@Yerevan-ը խրախուսում է պատանիներին անրադառնալ իրենց մտահոգող և հուզող խնդիրներին, որոնց մասին հարկավոր է բարձրաձայնել: Քսաներկու մասնակիցներն, որոնց տարիքային սանդղակը 10-18-ն էր խոսեցին տարբեր թեմաների մասին ինչպիսիք են՝ սոցիալական տարբեր ճնշումները երեխաների նկատմամբ, դպրոցներում առողջ սնունդը, սեռային տարբերակման պատճառով կատարված հղիության ընդհատումները, ժպիտի ուժը և անհաջողությունների պատճառով չհանձնվելու կարևորությունը:

 

taki full article 02 06 2014

 

Քսաներկու խոսնակներից բացի ներկա գտնվող պատանիները նույնպես հնարավորություն ունեցան խոսելու իրենց հուզող խնդիրների մասին «Open Mic» -ի շրջանակներում: Մասնակիցներից մեկը խոսեց դպրոցներում ընկերներին աջակցելու կարևորության մասին: Մի քանի պատանի Վրաստանից ժամանել էին Հայաստան ներկա գտնվելու միջոցառմանը, սակայն հնարավորությունը բաց չթողեցին մասնակցելու «Open Mic»-ին և մեկ րոպե խոսելու իրենց հուզող խնդիրների մասին: Եվ այն հարցին, թե ինչու են ցանկացել մասնակցել TEDxKids@Yerevan միջոցառմանը, բոլորը միաձայն փաստեցին, որ ցանկանում են իրենց ասելիքը ներկայացնել նաև միջազգային հարթակում:

 

Այս տարի TEDxKids@Yerevan միջոցառումը բացառիկ էր նրանով, որ ամբողջ կազմակերպչական ընթացքը կատարվել էր Թումոյի TED-Ed Club-ի մասնակիցների կողմից, որոնք անցել էին հատուկ կազմակերպչական հմտությունների դասընթաց: