Լիտվայի օրը Թումոյում

Սերունդների երկխոսության մասին

 

Ցուցահանդեսը ներառում է աշխատանքներ երեք սերունդ ներկակացնող լուսանկարիչներից՝ Ա. Սուտկուս, Ա. Կունչյուս, Ալ. Մացիյաուսկաս, Ռ. Ռակաուսկաս, Ռ. Պոժեռկիս,
Վ. Լուկուս, Ա. Սեսկուս, Ա. Վալիաուգա, Գ. Սեսոնիս, Մ. Կավալյաուսկաս, Մ. Աժուշիլիս, Դ. Ստանկյավիչյուս:

 

Պատկերների այս բազմազան շարքը արտացոլում է ինչպես անձնական և բովանդակալից, այնպես էլ աչքի չընկնող և առօրեական առանցքներ: «Առօրյա կյանքը» մեզ տալիս է բացառիկ հնարավորություն անդրադառնալու լիտվական հասարակությանը և՛ որպես կողմնակի դիտորդներ, և՛ տեղի լուսանկարիչների աչքերով:

 

Թումոն Լիտվայի անկախության օրվա կապակցությամբ համագործակցելով Լիտվայի դեսպանատան և Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ կազմակերպեց «Ամենօրյա կյանք. սերունդների երկխոսություն» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը Թումոյում և բացառիկ երաժշտական ներկայացում լիտվացի երաժիշտ Ռեգիմենտաս Շիլինսկասի մասնակցությամբ:

 

Միջոցառումը մեկնարկեց Լիտվայի դեսպանի Էրիկաս Պետրիկասի և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի ողջույնի խոսքերով, որոնց հաջորդեց «Ամենօրյա կյանք. Սերունդների երկխոսություն» լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը, որն ընդգրկում է երեք սերունդների լուսանկարիչների աշխատանքներ: Դրան հաջորդեց լիտվացի երաժիշտ Ռեգիմենտաս Շիլինսկասի և Թումոյի երաժշտական նախագծի մասնակիցների համատեղ մշակած երաժշտական համարը լիտվական երաժշտական գործիք սկրաբալայով, որի ընթացքում երաժիշտները կատարեցին Հայաստանի և Լիտվայի հիմները:

 

Միջոցառմանը ներկա գտնվեցին Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան՝ Ջոն Հեֆֆերնը, Հնդկաստանի դեսպան Հուրեշ Բաբուն, ինչպես նաև բարձրաստիճան հյուրեր այլ դեսպանատներից: