Եռակի Կինոմատոգրաֆիա

Ալեքսանդր Կուզնեցովի մասին

 

Մրցանակակիր կինեմատոգրաֆ Ալեքսանդր Կուզնեցովը ավարտել է Գերասիմովի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը Մոսկվայում: Նա հայտնի է "Սպիտակ վագռ" ֆիլմի համար: ՎԳԻԿ-ի իր ավարտական նախագիծը՝ "Հրաժեշտը" ֆիլմը, Կուզնեցովը նկարահանել է Հայաստանում: Կաrդալ ավելին>> 

 

Հունվար ամսին Թումո պատանիները երկու շաբաթով ընկղմվեցին կինոարտադրության աշխարհ, իրենց մաշկի վրա զգալով ֆիլմի ստեղծման ամբողջ ծանրությունն ու պատասխանատվությունը:

 

Իսկ այդ ամենը կատարվեց խոստումնալից կինոմատոգրաֆ Ալեքսնադր Կուզնեցովի Կինոմատոգրաֆիայի արվեստը դասընթացի շրջանակներում: 15 խիզախ Թումոցի ինքնուրույն մշակեցին պարզագույն սցենար, բաժանվեցին երեք խմբի և սկսեցին նկարահանման աշխատանքները: Յուրաքանչյուր խումբ նկարահանեց մեկական ֆիլմ, մելոդրամա, սարսափ և ծաղրերգություն ժանրեում, որոնք հիմնված էին նույն սցենարի վրա: Սա հնարավորություն էր պատանիների համար բացահայտելու տարբեր ժանրեր և տեսնել արտադրական փուլի տարբերությունները ինչպիսիք են՝ լուսավորությունը, տեսախցիկի դիրքը, երաժշտության արագությունը և ներքին հարդարումը:

 

Երեք խմբերի մասնակցիներն էլ խոստովանում են, որ ունեցել են բարդություններ ֆիլմերի նկարահանման ընթացքում: Մելոդրամայի խմբի մասնակիցները, նկարահանումներից րոպեներ առաջ համաձայնության չէին գալիս, մանրուքների վերաբերյալ:

 

 

Սարսափ ֆիլմի նկարահանումներն, իրոք նման էին սարսափ ֆիլմի: Մի կողմից հրդեհ էր բռնկվում, իսկ մյուս կողմից ջրհեղեղ:

 

 

Իսկ ծաղրերգություն խումբը, կորցրեց մի ամբողջ նկարահանման օրվա նյութեր և ստիպված էր ֆիլմը կառուցել միայն այն նյութերով, որոնք արվել էին 2 նկարահանման օրերի ընթացքում:

 

 

Սակայն բոլոր մասնակիցները վստահ են՝ փորձը, որը ձեռք բերեցին դասընթացի ընթացքում անփոխարինելի է, իրենց՝ որպես ապագա ֆիլմաստեղծերի համար: Բոլոր երեք ֆիլմերը ցուցադրվեցին Թումո կինիդահլիճում, որին ներկա էին մասնակիցների ծնողները, ընկերները և ղեկավարները: