Դիզայնի հիմունքները

Լիլիթ Բեգլարյանի մասին

 

Աշխատարանի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը ավարտել է Սինգապուրի FZD դիզայնի դպրոցը և հաճախել Սան Ֆրանցիսկոյի Արվեստի համալսարանի ակադեմիան: Ներկայումս Լիլիթն աշխատում է Թումոյում՝ որպես խաղ նախագծող և պլանավորում է մագիստրատուրան շարունակել  Փասադենայի արվեստի կենտրոնի դիզայնի քոլեջում:

 

Տասնհինգ ուսանողներ մասնակցեցին դիզայնի մասին երկշաբաթանոց աշխատարանի, որ վարում էր Լիլիթ Բեգլարյանը: Մասնակիցներն ուսումնասիրեցին արվեստի հիմունքները և վարպետացան բազմակողմանի տեսողական պահոց ձևավորելու մեջ, որ կօգնի զարգացնել երևակայությունը և ձևավորման գաղափարները:

 

Նրանք սովորեցին դիզայնի հետևյալ սկզբունքները՝ գծային նկարչություն, ուղեցույցներ (references), նկարչական ներշնչանք շրջապատող աշխարհից: Կիրառելով այս հմտությունները՝ նրանք արձագանքեցին դիզայնի զանազան հուշումների, ինչպիսին է Rescue Equipment-ը՝ ավարտելով երկշաբաթյա աշխատարանը՝ հղկելով և ներկայացնելով իրենց ձևավորումները Photoshop-ով: