Լուսանկարի աղբյուրը՝ http://thebambir.com
«Բաբմիռը» երաժշտական խումբ է Հայաստանում: Գոյություն ունենալով 4 տասնամյակ և ունենալով ավելի քան 50 երաժիշտներ իր կազմում՝ սերնդափոխության արդյունքում խմբի անդամներ են դարձել նախկին անդամների որդիները, որ հանդես են գալիս առանձին 4 հոգանոց խմբով, բայց դեռ համարվում են բուն խմբի մի մասը:
Հիմնադրվելով Ջագ Բարսեղյանի կողմից 1970 թ. Գյուրիում՝ «Բաբմիռը» համարվեց Սովետական Միության լավագույն ռոք խմբերից մեկը՝ հանդես գալով Հայկական ազգային՝ կոմիտասյան և միջնադարյան երգերի հիման վրա ժամանակակից նվագակցությամբ: Կարդալ ավելին >>
Թումոյի ընտրված անդամների մի խումբ, որ հետաքրքրված էր թվային երաժշտությամբ, մասնակցեց «Ձայն և պատկեր» աշխատարանին, որ ղեկավարում էր Արիկ Գրիգորյանը, ով հայկական ռոք «Բամբիռ» խմբում վոկալիստ է և ֆլեյտահար: Աշխատարանը նպատակ ուներ ուսանողներին սովորեցնել թվային երաժշտության և արտաքին պատկերների միջև կապը և ծանոթացնել ավանգարդ ոճին:
Մասնակիցները ուսումնասիրեցին երաժշտության սկզբուքները (տոնայնություն, ռիթմ, կառուցվածք)՝ առարկան գործնականում փորձարկելով և ստեղծելով տեսողական նյութ՝ իրեն համապատասխան երաժշտությամբ: Աշխատարանը լրացվեց փոքր դասախոսություններով և մի քանի հյուր երաժիշտների կատարումներով: Գունագեղ երաժշտական կատարումը` միախառնված ազգային գործիքների հնչյուններին, հարստացած տեսողական պատկերներով, եզրափակեց աշխատարանը: