Ստեղծարար տեխնոլոգիաների դասընթացներ Թումո ճամբարում

Անիմացիա

Շարժանկարի՛ր քո աշխարհը երկչափ և եռաչափ հարթություններում:

Սկսնակ-միջին

Միջին-առաջադեմ

Ներկայացրու պատմություն՝ ստեղծելով կարճ անիմացիոն կադրեր, պատկերիր որևէ կերպար կամ ներկայացրու որևէ գաղափար: Սովորի՛ր այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ շարունակականությունը, կադրերի արագությունը, և գործիքներ, օրինակ՝ Adobe Flash®, Animation Desk®՝ iPad-ների համար նախատեսված:

Ստեղծի՛ր եռաչափ անիմացիաներ՝ պատկերելով շարժում, կերպար և պատմություն: Սովորի՛ր կառուցել բազմապիսի եռաչափ մոդելներ և նյութավորի՛ր դրանք՝ օգտագործելով Autodesk Maya® ծրագիրը, ավելացրո՛ւ հատուկ էֆեկտներ Adobe After Effects® ծրագրի միջոցով:

 

 


Թվային մեդիա

Բացահայտի՛ր կինոստեղծին և երաժշտին քո մեջ

Սկսնակ-միջին

Միջին-առաջադեմ

Գրի՛ր սցենար, նկարահանի՛ր և խմբագրի՛ր քո առաջին ֆիլմը, կամ ձայնագրի՛ր քո առաջին թվային երաժշտությունը: Սովորի՛ր տեսախմբագրման հիմունքները Windows Live Movie Maker® ծրագրով և թվային երաժշտության ստեղծում՝ iPad-ների համար նախատեսված Garage Band® ծրագրով:

Առա՛ջ տար քո ֆիլմը կամ երաժշտությունը դեպի հաջորդ մակարդակ մասնագիտացված ծրագրերի օգնությամբ, ինչպիսիք են՝ Adobe Premier®-ը և Logic®-ը: Սովորի՛ր ստեղծել ավելի հղկված արտադրանք՝ օգտագործելով խմբագրման և հետմշակման առաջադեմ հասկացություններն ու մեթոդները:


Կայքերի մշակում

Նախագծի՛ր քո սեփական դինամիկ կայքերը

Սկսնակ-միջին

Միջին-առաջադեմ

Օգտագործի՛ր ոլորտի չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ HTML5-ը և CSS3-ը, որ նախագծես քո սեփական կայքերը և դրանք առցանց տեղադրես: Օգտագործի՛ր Adobe Dreamweaver®-ը, որ ներմուծես ինտերակտիվ գործիքներ քո կայքում և այն մեկ քայլ առաջ մղես:

Սովորի՛ր՝ ինչպես արագ իրար միակցել ֆունկցիոնալ և տվյալներով հագեցած կայքերը՝ օգտագործելով բովանդակային կառավարման համակարգեր, ինչպիսին է Joomla®-ն: Առա՛ջ գնա ծրագրավորման ոլորտում PHP-ի հետ և կառուցի՛ր հետնամասային տվյալների բազա MySQL®-ով:


Խաղերի ստեղծում

Սիրո՞ւմ ես խաղեր խաղալ, ուրեմն կսիրես նաև ստեղծել դրանք

Սկսնակ-միջին

Միջին-առաջադեմ

Նախագծի՛ր և մշակի՛ր խաղեր և եռաչափ մոդուլներ՝ օգտագործելով Scratch® և Minecraft® ծրագրերը: Սովորի՛ր ստեղծել և ծրագրավորել խաղային կերպարներ և գործիքներ, ինչպես նաև խաղի ընթացքը:

Ստեղծի՛ր զվարճալի երկչափ կամ եռաչափ խաղ շարժական սարքերի և վեբի համար՝ կիրառելով Adobe Flash® և Unity® ծրագրերը: Բացահայտի՛ր քեզ համար խաղունակությունը, աշխարհներ նախագծելը և խաղ ծրագրավորելը:


Ռոբոտիքս

Զուգորդի՛ր մեխանիկան ու կոդավորումը՝ ֆունկցիոնալ ռոբոտներ ստեղծելու համար

Սկսնակ-միջին

Միջին-առաջադեմ

Նախագծի՛ր, կառուցի՛ր և ավտոմատացրո՛ւ ռոբոտներ, որ կարող են կատարել փոխազդու առաջադրանքներ: Սովորի՛ր օգտագործել Lego Mindstorms®-ը և Technic®-ը՝ քո ստեղծածը կյանքի կոչելու և այլ ռոբոտների հետ փոխազդելու համար:

Օգտագործելով Labview® գրաֆիկական ծրագրավորման լեզուն՝ շարժի՛ր քո ռոտոբների միտքը առավել բարդ առաջադրանքների համար, օրինակ՝ պատկերի ճանաչում: Ավելի հեռուն գնա՛՝ կիրառելով Android® սարքերի կառավարարներն ու զգիչները:


Լուսանկարչություն

Հավերժացրո՛ւ քեզ շրջապատող աշխարհը վառ պատկերների տեսքով

Սկսնակ-միջին

Միջին-առաջադեմ

Սովորի՛ր ավելի գեղարվեստորեն լուսանկարել: Վերցրո՛ւ մեր Pentax® խցիկը և փորձիր նյութ հավաքել քո հաջորդ օրվա համար: Սովորի՛ր Photoshop®-ով մշակել լուսանկարները՝ դրանց լավագույն տեսք հաղորդելով:

Սովորի՛ր պատմություն ներկայացնել քո լուսանկարների միջոցով՝ լույսի, գույնի և կոմպոզիցիայի կիրառմամբ: Օգտագործի՛ր մեր Canon® DSLR խցիկները, որ բարձր որակով լուսանկարես, և խմբագրի՛ր նկարածներդ Adobe Lightroom®-ով:


Ծրագրավորում

Ծրագրավորի՛ր դեպի հաջողություն տանող քո ուղին

Սկսնակ-միջին

Միջին-առաջադեմ

Արագ սովորի՛ր ծրագրավորման գործընթացը՝ Google Blockly® տեսողական ծրագրավորման միջոցով: Սովորի՛ր փոփոխականների, օղակումների, պայմանականների և ֆունկցիաների մասին: Իմացի՛ր՝ ինչպես ծրագրավորել վեբ զննիչների ներսում JavaScript®-ով:

Զարգացրո՛ւ ծրագրավորման քո հմտությունները օբյեկտներով ուղղորդվող ծրագրավորման և ծրագրային ինժիներության միջոցով: Օգտագործի՛ր հայտնի ծրագրավորման լեզուներ, ինչպիսիք են՝ Python®-ը և Java®-ն՝ կառուցելով ստեղծարար հավելվածներ:


Եռաչափ մոդելավորում

Մոդելավորի՛ր քո երևակայության օբյեկտներն ու կերպարները

Սկսնակ-միջին

Միջին-առաջադեմ

Սկսի՛ր սովորել եռաչափ մոդելավորում պարզ ծրագրերով, ինչպիսին է Sketchup®-ը, և կառուցի՛ր քո տեսողականացման հմտությունները: Ստեղծի՛ր հետաքրքիր եռաչափ մոդելներ գործնական նախագծերի համար, օրինակ՝ շենքի մոդելների տեղադրում Google Earth®-ում:

Կատարիր առավել բարդ մոդելավորման առաջադրանքներ Autodesk Maya® ծրագրի միջոցով և պարամետրիկ մոդելավորում՝ Rhinoceros® ծրագրով։ Ստեղծիր դինամիկ կերպարներ և միջավայր քո անիմացիոն կամ խաղային նախագծերի համար։


Երկչափ գրաֆիկաներ

Խաղա՛ պատկերների և գույների հետ

Սկսնակ-միջին

Միջին-առաջադեմ

Սովորի՛ր գրաֆիկ դիզայն և պատկերավորում Photoshop®, AutoDesk Sketchbook Pro®. ծրագրերի միջոցով: Աշխատի՛ր փիքսելիների հետ, ստեղծի՛ր գունապնակներ, օգտագործի՛ր զտիչներ և ավելին: Սովորի՛ր՝ ինչպես աշխատել շերտերի և ֆայլերի ձևաչափերի հետ:

Սովորի՛ր վեկտորային գրաֆիկաներ Adobe Illustrator® ծրագրի օգնությամբ: Կառուցի՛ր պատկերներ քո անիմացիայի, կայքի, խաղի և ֆիլմի նախագծերի համար: Սովորի՛ր գրաֆիկական շարակարգի արվեստը Adobe InDesign®-ով:


Նկարչություն

Բացահայտի՛ր տեսողական նկարչին քո մեջ

Սկսնակ-միջին

Միջին-առաջադեմ

Վարժվի՛ր նկարել iPad-ով՝ օգտագործելով Autodesk SketchBook Pro® ծրագիրը: Սովորի՛ր՝ ինչպես բացահայտել քո տաղանդն ու վարպետանալ զանազան հնարքներում՝ զարգացնելով քո անհատական ոճը:

Վարպետացի՛ր եռաչափ ուրվապատկերման մեջ և սովորի՛ր տարբեր տեսակի հեռանկարային արտապատկերումների տարբերությունները և նույնաչափական արտապատկերումը: Օգտագործի՛ր Wacom® գրասալիկ՝ ճշգրիտ նկարելու համար:


Երաժշտություն

Ստեղծի՛ր մեղեդիներ և ամբողջական ստեղծագործություններ

Սկսնակ-միջին

Միջին-առաջադեմ

Ծանոթացի՛ր թվային երաժշտության ստեղծմանը և կատարմանը GarageBand® ծրագրի հետ, որ նախատեսված է iPad-ների համար: Ստեղծի՛ր քո երաժշտությունը, ձևափոխի՛ր այն, խառնի՛ր միմյանց և սովորիր ձայնագրել թվային երաժշտական գործիքների միջոցով՝ քո երաժշտական ստեղծագործության համար:

Ստեղծի՛ր ավելի բարդ երաժշական գործեր Logic Studio-ով զանազան ներածման սարքերով: Նվագի՛ր համակարգչին միացված ստեղնաշարի վրա և սովորի՛ր ստեղծել յուրօրինակ երաժշտական գործիքավորումներ:


Ստեղծագրություն

Զարգացրու՛ և հղկի՛ր քո ստեղծագրական հմտությունները

Սկսնակ-միջին

Միջին-առաջադեմ

Հզորացրո՛ւ քո գրելու ոճն ու բնույթը: Ստեղծի՛ր ինտերակտիվ պատմություններ և մուլտիմեդիա պատմություններ՝ օգտագործելով ծրագրեր, ինչպիսին է Prezi®-ն: Սովորի՛ր գրել տարբեր մեդիաների համար, օրինակ՝ վեբի, խաղերի և ֆիլմի համար:

Սովորի՛ր սցենարներ գրել, ինչպես նաև՝ բնօրինակ սցենարներ և ադապտացիաներ: Ուսումնասիրի՛ր արհեստավարժ գրողների սցենարագրության մեթոդները և ծանոթացի՛ր սցենարագիր հավելվածների հետ, ինչպիսին է Celtex®-ը: